Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ հարված կհասցնի մեր գյուղատնտեսությանը. Ռոբերտ Քոչարյան
Մենք չենք կարող ասել, որ փակ սահմանը լավ բան է, իհարկե, լավ բան չի, եւ նորմալ չէ քարոզել, որ սահմանները փակ պահելը լավ երեւույթ է: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Բայց մի բան ակնհայտ է, որ այսօր Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ հարված կհասցնի մեր գյուղատնտեսությանը: Որովհետեւ մեր գյուղատնտեսությունները մրցակից են, եւ ակնհայտ է, որ Թուրքիայի գյուղատնտեսությունն ավելի լավ վիճակում է, ավելի մեծ ծավալների մեջ է, եւ Թուրքիայի կառավարությունը շատ ավելի մեծ սուբսիդիաներ է տրամադրում: Հայաստանում գրեթե դա չի արվում, գյուղնախարարության վերացումն էլ ոլորտը թողեց լրիվ անտեր:
Սա նշանակում է, որ եթե հիմա սահմանը բացվի, Արարատյան դաշտավայրի մեր գյուղացիների վիճակը լինելու է ուղղակի սարսափելի: Իրենց ապրանքը մրցունակ չի լինելու գնային առումով:
Մինչեւ սահմանը բացելը առնվազն մի քանի տարի պետք է քո գյուղատնտեսության մակարդակը բարձրացնես, սուբսիդավորման մակարդակը բերես նույն մակարդակի, տարբեր հարկերով պաշտպանես քո շուկան, որից հետո նոր միայն կարող ես մտածել սահմանը բացելու մասին»,-ընդգծեց Քոչարյանը:
Նա հիշեցրեց, որ 1998-1999 թվականներին ներմուծման փոխարինման ուղղությամբ աշխատանքներ են իրականացրել, որի արդյունքում գյուղատնտեսությունը բավական լուրջ թափ առավ. «Հիմնական խնդիրը թուրքական ապրանքներն էին: Թեկուզ սահմանը փակ էր, Վրաստանով էին բերում: Շատ կոշտ միջոցներ էինք ձեռնարկում մեր շուկան պաշտպանելու համար՝ եւ օրենսդրական, եւ սուբսիդավորման եղանակներով: Մենք օգնել ենք գյուղացուն ոտքի կանգնել: Իսկ հիմա մի գյուղացիական տնտեսություն չկա, որ վարկերի տակ չլինի: Մեր բնակչության մի մասը վարկերի տակ է, մյուս մասը՝ տուգանքների, մի մասն էլ՝ քրեական գործերի: Մարդիկ ճռռում են, ուղղակի չեն հասցնում։ Այս հարցերին լուծում չտալով, մենք իրավունք չունենք խոսել Թուրքիայի հետ առեւտրի, սահման բացելու մասին: Սահմանը բացելու մասին խոսողին պետք է հարցնել՝ այսօր Թուրքիայի հետ միջնորդավորված առեւտրի բալանսն ո՞ւմ օգտին է: Մենք ի՞նչ ենք արտահանում Թուրքիա, սահմանը բացելուց հետո մեր արտահանման ծավալները մեծանալո՞ւ են, թե՞ չեն մեծանալու: Թե՞ Թուրքիայից ներմուծվող ապրանքների ծավալն է թռիչքաձեւ աճելու: Ես համոզված եմ, որ այդպես է լինելու»,-ընդգծեց Քոչարյանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»