Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Իշխանական խմբակի խոստումներն ու կառավարության ծրագրային դրույթները չունեն արդյունքային չափելի բավարար ցուցանիշներ. ձեռքներն արդեն գցում են միայն «փրփուրներին»

Tert.am-ը ներկայացնում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի «Իշխանական խմբակի «ոսկեդարը»՝ կեղծ խոստումներն ու 2019թ․-ի իրականությունը» վեերտառությամբ հոդվածը:

Ստորև ներկայացվող գնահատումներն իրականացվել են 2019թ․ ընթացիկ վերլուծությունների հիման վրա 2020թ․ հունվարին, որոնց արդյունքները պարբերաբար ներկայացրել ենք հանրությանը։

Հավաքական գնահատական

Իշխանական խմբակի խոստումներն ու կառավարության ծրագրային դրույթները չունեն արդյունքային չափելի բավարար ցուցանիշներ, իսկ առկա թվային թիրախները վերաբերում են 2050թ.-ին: Պետությունը շարունակել է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պարտավորություններից: Իշխող քաղաքական ուժն ի սկզբանե բացառել է սոցիալական խնդիրների համար իր հասցեատեր լինելը՝ չեն խանգարելու, եթե մարդիկ ինքնուրույնաբար լուծեն իրենց սոցիալական խնդիրները: Վիճակագրական մանիպուլիացիաներով (դրական ցուցանիշները ծայրահեղացվում են, իսկ բացասականները՝ լրիվ անտեսվում) իշխանությունը ջանում էր թաքցնել երկրում հետևողականորեն չլուծվող սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք օր առաջ լուծելու անսահման խոստումներով զավթեցին իշխանությունը: Հետաձգվեցին սոցիալական պաշտպանության ոլորտի առարկայական բարեփոխումները: Տնտեսության թռիչքը հեքիաթ էր։ Խոսքի ու գործի խորացող խզումների համար արմատավորում էր իրական պատասխանատուներից դուրս մեղավորներ գտնելու անհեռատես գործելաոճը՝ պոպուլիստական թարմացվող գործիքավորմամբ:

Տնտեսական ակտիվության ցուցանիշ

Մինչև իշխանափոխությունը՝ 2018թ. հունվար-ապրիլին ՀՆԱ-ի աճը հասել էր 9,5 տոկոս, որը հետագայում չգերազանցվեց: 2018թ. ամփոփվեց 5,6 տոկոսով, իսկ 2019թ. կազմեց 7,6 տոկոս: 2017թ. եղել է 7,5 տոկոս: Ակնհայտ է՝ չկար հեղափոխական աճ:

Օտարերկրյա ուղղակի ներդրումներ

2019թ. նախորդ տարվա համեմատ ՕՈՒՆ-ը նվազել է 0,4 տոկոսով և կազմել է 185,7 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ վերաներդրումները նվազել են 30 տոկոսով և կազմել են 73,6 միլիոն ԱՄՆ դոլար: Փաստացի սկսվել էր կապիտալի փախուստի մտահոգիչ միտումը: Ի դեպ, 2019թ. Վրաստանում գրանցվել է շուրջ 6,5 անգամ ավել չափով ՕՈՒՆ, քան Հայաստանում:

Պետական բյուջեի կապիտալ ծախսեր

2019թ․ թերակատարվել է 61 տոկոսով (63 միլիարդ դրամի չափով), որը բացատրում էին առանց կոռուպցիոն ռիսկերի այդ ծախսերն իրականացնելու իրենց անկարողությամբ: Իրականում՝ առավելագույնս խնայում էին, քանի որ գիտեին, թե հետո ինչ են բերելու երկրի գլխին։

Արտահանում

2018թ. հունվար-ապրիլին աճել է 25,7 տոկոսով: 2019թ. 1-ին կիսամյակում նվազել էր 0,5 տոկոսով, իսկ 12 ամիսների աճը՝ ընդամենը 9,4 տոկոս:

Պետական բյուջեի հարկային եկամուտներ

2019թ. հավելյալ աճել է 105 միլիարդ դրամով: 2018-2019թթ. հարկային եկամուտների աճը տարեկան միջինը կազմել է շուրջ 20 տոկոս: Նախորդ 2-3 տարիներին արձանագրվել են 10-12 տոկոս աճեր:

Աղքատություն

2018թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել էր ընդամենը 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5 տոկոս: 2017թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել էր 3,7 տոկոսային կետով: Այսինքն՝ 2017թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 40 տոկոսով գերազանցել է 2018թ. ցուցանիշը: Իսկ 2019թ․ աղքատության մակարդակն աճել է 3 տոկոսային կետով և կազմել է 26,4 տոկոս:

Զբաղվածություն

Պետական խոստացված նոր ծրագրեր այդպես էլ չեղան, շուրջ կիսով չափ էլ նվազեցվեցին եղած ծրագրերի թիրախները՝ կայուն զբաղվածության ապահովման ցուցանիշները: Աննախադեպ չափով նվազեց ծրագրերի կատարողականը՝ 2018թ. կազմել է 25 տոկոս, 2019թ.՝ 50 տոկոս: Տարեկան 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարավոր պետական աջակցություն և չեն տեղավորվել աշխատանքի: Ծրագրերի իրականացումը հեշտացնելու համար վերացվեցին ռիսկերի կանխարգելման և ծախսարդյունավետության մեխանիզմները: 2019թ. դեկտեմբերին հաստատված «Աշխատիր Հայաստան» ռազմավարության թիրախավորմամբ 2018-2019թթ. ծրագրերի ձախողումների հետևանքով գործազուրկների կորցրած հնարավորությունը հնարավոր կլինի վերականգնել 15 տարում:

Գործազրկություն

2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին մակարդակը մնացել է ամփոփոխ՝ 20,6 տոկոս: 2019թ. արտագաղթի հետևանքով աշխատանքային ռեսուրսները նվազեցին 51500-ով, որոնցից 46400-ը եղել են գործազուրկներ:

Գրանցված աշխատողներ

2018թ. հունվար-ապրիլին գրանցված աշխատողների թվականակի ամսական միջին աճը կազմել է 7095: 2018թ. մայիսից մինչև 2019թ. դեկտեմբեր այս ցուցանիշը նվազել է շուրջ 40 տոկոսով: Սակայն ոչ ֆորմալ զբաղվածության այս կրճատումները ուղղակի ազդեցություն չեն ունեցել գործազրկության և միջին աշխատավարձի իրական ցուցանիշնների վրա:

Աշխատավարձ

2019թ. կեսին շուրջ 10 տոկոսով բարձրացավ ուսուցիչների, զինծառայողների, անտառապահների, փրկարարների աշատավարձերը: Սակայն պետական հատվածում խոստացված վարձատրության համատարած բարձրացում չեղավ։ Պետական ծառայողների վարձատրության բազային չափը նույնն է մնացել մինչև հիմա: Փոխարենը՝ բարձրաաստիճան պաշտոնյաների վարձատրությունը եռապատկվեց՝ հակաօրինական պարգևատրումներով: 2019թ. երկրի միջին աշխատավարձն աճել է ընդամենը 6,2 տոկոսով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճին համարժեք: Նման իրավիճակում 2020թ. համահարթեցվեց եկամտային հարկը: Մինչև 150 հազար դրամ ստացողների (աշխատողների ընդհանուր թվի 60-65 տոկոսի) եկամտային հարկի բեռը մնաց անփոփոխ այն դեպքում, երբ աշխատողների առնվազն 25 տոկոսը շարունակում են աղքատ մնալ։ Փոխարենը՝ էապես նվազեցրին բարձր եկամուտ ունեցողների եկամտային հարկի դրույքաչափերը՝ 28 և 36 տոկոսից դարձան 23 տոկոս։

Կենսաթոշակ և նպաստ

Սոցիալական պաշտպանությանն ուղղվող պետական միջոցների ավելի քան 80 տոկոսը վճարվում է քաղաքացիներին՝ որպես կենսաթոշակ և սոցիալական նպաստ: 2019թ. պետական բյուջեով 56 մլրդ դրամ է հատկացվել պարտադիր կուտակային համակարգին՝ նախորդ տարվանից 12 մլրդ դրամով ավել: 2019թ․ խնդրահարույց այս համակարգի չեղարկման, առկա համակարգային խնդիրները խոստացվածին համարժեք և ժամանակին լուծելու պարագայում կենսաթոշակների միջին չափը հնարավոր կլիներ բարձրացնել առնվազն 25 տոկոսով: Աղքատության նպաստի ամսական միջին չափ ևս չի փոխվել՝ 31000 դրամ, որը գրեթե կրկնակի ցածր էր մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից:

Ժողովրդագրություն

Իշխանափոխությունից հետո՝ մինչև 2019թ․ ավարտը մշտական բնակչությանը նվազեց 14000-ով։ 2018-2020թթ․ արձանագրվող ընթացքը պահպանվելու դեպքում 2050թ. մշտական բնակչության թիվը կդառնա գործող իշխանությունների նպատակադրածի կեսը՝ 2,5 միլիոն մարդ: 2017թ․ համեմատ 2019թ. նվազել են՝ բնակչության բնական հավելաճը, ծնվածների թիվը, աճել է միգրացիայի բացասական մնացորդը: Բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության ծրագիր չի իրականացվել, որը Սահմանադրության 83-րդ և 86-րդ հոդվածների նոր պահանջն էր: Այս ընտանիքների կեսն անապահով են:

Բնական մենաշնորհներ և մենաշնորհների դեմ պայքար

2018-2019թ․ որոշ շուկաներում մենաշնորհացումը ավելի է խորացել, իսկ որոշ դեպքերում էլ տեղի է ունեցել շուկայի վերաբաշխում նոր իշխանությունների ներկայացուցիչների միջև։ 2019թ․ բենզինի 3 խոշոր ներկրող ընկերությունները տիրապետում էին շուկայի 100 տոկոսը, նախորդ տարվա 96 տոկոսի փոխարեն։ Կարագի և շաքարավազի շուկաներում հայտնի խոշոր ընկերությունները շարունակել են մեծածախ գներով նաև մանրածախ վաճառքը, որի հետևանքով բազմաթիվ փոքր և միջին առևտրականներ կրել են վնասներ, չեն դիմացել մրցակցությանը և փակվել են։ Խոստացված նվազման փոխորեն՝ 2019թ․ հունվարի 1-ից սահմանի վրա բնական գազի սակագինը բարձացավ 10 տոկոսով՝ դառնալով 165 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի հաշվով։ Ռուսական կողմի հետ վարվող բանակցությունները շարունակում են անպտուղ մնալ։ Իսկ այս ընթացքով՝ բնական գազի սակագնի նոր բարձրացումը դառնում է առավել իրական և «սարերի հետևում» չի։

Իշխանական խմբակը նախորդ երեք տարիների իր համատարած տապալումներին հիմա էլ փորձում է հակադրել 2019թ․-ը՝ իրենց «ոսկեդարը»։

Փաստորեն, ձեռքներն արդեն գցում են միայն «փրփուրներին»: