Այն, ինչ չէր կարելի Սերժին ու մյուսներին, կարելի է Նիկոլին ու իր թիմին
«Հրապարակը» գրում է․
«Վարչապետը հրաժարական է տալիս, բայց վարչապետը հրաժարական չի տալիս: Պաշտոնի անվան ձևակերպման մեջ ավելանում է երկու բառ՝ ժամանակավոր պաշտոնակատար: Ընդամենն այսքանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դառնում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան: Մնացած ամեն ինչ նույնն է մնում, և ամեն բան իր տեղում է մնում: Մեկ էլ կառավարության անդամներն են նույն ձևաչափով դառնում ժամանակավոր պաշտոնակատարներ՝ իրենց տեղում, իրենց գործին: Եվ Ազգային ժողովն է արձակվում ժամանակավորապես, պատգամավորներն ամբիոնից կամ նստած տեղից ելույթ ունենալու փոխարեն դեմ առ դեմ կհանդիպեն մարդկանց, նույնը կասեն ընտրարշավի օրերին: Ձև է և ձևականություն:
Ժամանակավոր հրաժարական է տալիս նույն օրը, երբ երեք տարի առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը չի ունենա վարչապետ: Սպառնալիքը նույնն է՝ կամ հունիսի 20-ին ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը չի ունենա վարչապետ: ժամանակավոր պաշտոնակատար է մնում այն դեպքում, երբ երեք տարի առաջ նույն հրապարակից հայտարարում էր, որ հրաժարական տված վարչապետը չի կարող մնալ ժամանակավոր պաշտոնակատար:
Այն, ինչ չեն արել նախկինները, անում են ներկաները: Այն, ինչ չէր կարելի Սերժին ու մյուսներին, կարելի է Նիկոլին ու իր թիմին: Սահմանադրությունը Սերժին թույլ չէր տալիս, Սահմանադրությունը Նիկոլին թույլ է տալիս: Պարզվում է՝ Սահմանադրությունը մի դեպքում հոպարի տղա է, մյուս դեպքում հոպարի տղա չէ:
Նիկոլն այսօր անում է այն, ինչը երեկ մերժում էր: Ժողովրդին խոթում է այն կեղտաջուրը, որից պայքարում էր դուրս գալ ժողովուրդը, և որի արդյունքում էլ՝ պայքարի ալիքի վրա, Նիկոլը եկավ իշխանության: Եկավ, որ չանի այն, ինչ հիմա է անում: Եկավ, որ մեզ այդ անելու պարտադրանքից ազատի: Ոչ միայն խոստացել էր, այլև հենց դա էր նրա իշխանության գալու առիթն ու պատճառը:
Աղտը մերժում էր, երբ ընդդիմություն էր, նույն աղտը կիրառում է, երբ իշխանություն է: Ինքն է որոշում ընտրությունների օրը, ինքն է կազմակերպում ընտրությունները: Ինքը մնում է կառավարության ղեկին և օգտվում իշխանական բոլոր լծակներց, կիրառում դրանց հնարավորությունները: Ուսուցիչներին հրահանգում են աշակերտներին հավաքել և բերել Նիկոլին ընդառաջ, համայնքապետ ու մարզպետ մարդկանց բերում են Նիկոլի հրապարակ: Այս ամենն ամեն օր է հաստատվում:
Դեռ չի հայտարարվել ընտրարշավ, բայց Նիկոլը մարզերում զբաղված է ակտիվ քարոզչությամբ: Այլ կերպ չես կարող բնորոշել, քան անօրինական քարոզարշավ: Այս անօրինականությունը շարունակվելու է ամեն օր՝ բոլոր հնարավոր միջոցներով, և՛ ընտրության օրը, և՛ ընտրատեղամասերում: Մենք տեսնելու ենք շատ ավելի խայտառակ ընտրություններ, քան տեսել ենք և կարող էինք երևակայել մեր հոռետեսական պատկերացումներում:
Բարոյական մարդը հրաժարականից հետո վայր կդներ լիազորությունները և թույլ կտար ընտրությունները կազմակերպեր բոլորի կողմից վստահելի մեկը՝ որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Ընտրություններին կմասնակցեր հավասար իրավունքով ու միջոցներով: Միայն այդ դեպքում արդարացիորեն կորոշվեր ունեցած իրական հնարավորությունն ու վստահությունը: Բայց սա մենք չենք տեսնի»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել