Առավել նողկալի են այն քննիչներն ու դատախազները, որոնք հլու-հնազանդ կատարում են պատվերները. Ավետիք Իշխանյան
Մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ անդամ, ընդդիմադիր գործիչ Արծվիկ Մինասյանի քրոջ որդու նկատմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանությանը, ով իր գրառումը վերնագրել է «նողկանք»:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ քննչական կոմիտե էր հրավիրվել, նույնպես ընդդիմադիր գործիչ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը։ Օրեր առաջ, ՀՔԾ էր հրավիրվել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը, որին կարճ ժամանակ անց հետևեց, Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը։
Անցյալ տարի քրեական գործ հարուցվեց ոչ միայն Ռուբեն Հայրապետյանի, այլև նրա որդու նկատմամբ։ 2019թ․ քրեական գործեր հարուցվեցին և ահաբեկվեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկները, երեխաները , հայրը։ Սա ընդամենն այն ցուցակն է, որ ինձ է հայտնի։ Ո՞վ գիտի, թե բռնապետիկի ցուցումով նրա խորհրդական Աննա Վարդապետյանը ՀՔԾ, ՔԿ, Դատախազությանն ինչ պատվերներ է տվել այս կամ այն ընդդիմադիր գործչի հարազատների դեմ գործեր թխել, իսկ ԲԴԽ ինքնակոչ նախագահ,անբասիր կենսագրությամբ Գագիկ Ջհանգիրյանն ինչպիսի ճնշումներ է գործադրում դատավորների դեմ։
Այս ամենն արդեն նողկալի է, բայց առավել նողկալի են այն քննիչներն ու դատախազները, որոնք հլու-հնազանդ կատարում են պատվերները, կործանելով ոչ միայն մարդկային ճակատագրեր, այլև՝ հայրենիքը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել