Փաստորեն իսկապես խնդիր կա, որը հիմա Նիկոլենք և իր դաշնակիցները փորձում են լղոզել
Չէի խորացել երեկվանից շրջանառվող այն թեմայի մեջ, թե վարչապետի հրաժարականի դեպքում նա իրավունք չունի շարունակելու կատարել վարչապետի պարտականությունները։
Իրավաբան չեմ, օրենքները կարդալու, մասնագետներին հարցուփորձ անելու ժամանակ էլ այս երկու օրը չկար։
Բայց կարդալով Էդմոն Մարուքյանի այսօրվա կռուտիտը՝ միանգամից հասկացա, որ սա այնուամենայնիվ զուտ car u naxandz ընդդիմության քարոզչությունը չէ, փաստորեն իսկապես խնդիր կա, որը հիմա Նիկոլենք և իր դաշնակիցները փորձում են լղոզել...
Ասում է. «Պրակտիկա կա ձևավորված: 2018-ին խորհրդարանը արձակելու գործընթացը եղել է հենց այսպես: Վարչապետը տվել է հրաժարական, երկու անգամ չի ընտրվել, ու խորհրդարանն արձակվել է, ժամանակավոր պաշտոնակատարը եղել է գործող վարչապետը: Այսինքն՝ ձևավորվել է որոշակի պրակտիկա, և օրենքն այդ ձևով է մեկնաբանվել այն ժամանակ»:
Հիշեցնեմ, որ նախորդ խորհրդարանի արձակելու գործընթացը սկսվել էր ԱԺ-ն քսան հազարանոց ամբոխով գրոհելով։ Հիշո՞ւմ եք։
Արդյոք սրանից հետևում է, որ «ձևավորված պրակտիկայի ուժով» հիմա էլ պետք է ԱԺ-ն գրոհել։ Իհարկե ոչ։
Նույնը վարչապետի՝ հրաժարականից հետո իր տեղում մնալուն է վերաբերում։
Օրենքի խախտումը չես կարող «ձևավորված պրակտիկայով» արդարացնել։ Այո՛, բոլորս էլ գիտենք, որ Նիկոլը հանցագործ է, թեպետ իր հանցագործությունների համար ԴԵՌ չի պատժվել։ Դրանից սակայն չի բխում, որ անպատիժ մնացող հանցագործը մինչև կյանքի վերջը հանցագործություններ գործելու կարտ-բլանշ է ստանում, քանի որ «այդպիսի պրակտիկա է ձևավորվել»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել