ԿԳՄՍՆ-ում ատելության և դրա քարոզի քաղաքականությունը շարունակում է Արա Խզմալյանը՝ նախարարի անունից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար դառնալուց հետո Արայիկ Հարությունյանը որդեգրել էր մի քաղաքականություն, որով փչացրել էր հարաբերությունները կրթության ոլորտում կայացած կառույցներից երեքի՝ «Dasaran.am», «Այբ» դպրոցի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավարների հետ: Ավելին, նախարար եղած ժամանակ նա ամեն ինչ անում էր այդ հաստատությունների աշխատանքը բարդացնելու համար, որն էլ հանգեցրեց արդեն միջանձնային հարաբերությունների վատթարացման:
Այսօր արդեն նախարարի պաշտոնը զբաղեցնում է Վահրամ Դումանյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախկին նախարարի գործն այժմ շարունակում է փոխնախարար Արա Խզմալյանը, որը դեռ խնդիրներ է ստեղծում այն մարդկանց հետ, ում չէր ընդունում Արայիկ Հարությունյանը։
Ընդ որում, դա անում է հենց Վահրամ Դումանյանի անունից: «Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 22-ին հարցում էր ուղարկել նախարարություն՝ ցանկանալով պարզել՝ արդյոք Դումանյանը շարունակում է նախկին նախարարի ուղղվածությունը պահել, թե վերանայել է նախարարի հետ թշնամացածների հետ հարաբերությունները:
Ի պատասխան մեր հարցմանը՝ նախարարությունից հայտնել են. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, այդ թվում նաև նախարարը և մյուս ղեկավար պաշտոնյաները, իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և նախարարության կանոնադրության շրջանակում` փոխադարձ գործընկերային հարգանքի հիման վրա, բնականոն աշխատանքային մթնոլորտում»։ Եվ չնայած այս պատասխանին՝ նկատենք, որ ԿԳՄՍ-ում ատելության և դրա քարոզի քաղաքականությունը շարունակում է Արա Խզմալյանը նախարարի անունից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց