Մեծ սոցհարցում․ Փաշինյանը համառորեն չի հրաժարվում աթոռից
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվ այսպես, երկար տատանումներից հետո, իշխանությունը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների։ Պարզվեց, որ իշխանության հանդեպ վստահության հանրաքվե կազմակերպելու պահանջ, այնուամենայնիվ, երկրում կա, և առանց ընտրությունների այս ճգնաժամը հաղթահարել հնարավոր չէ։ Իհարկե, շատերը պնդում են, որ ընտրությունների միջոցով էլ չի հաղթահարվելու, իսկ առավել վատատեսներն ասում են, որ ավելի խոր ճգնաժամի մեջ է ներքաշվելու երկիրը։
Բայց, ամեն դեպքում, ընտրությունը քայլ է, գործընթաց, որտեղ կարող է քաղաքական պայքար գնալ, և որի արդյունքում մենք, ի վերջո, կհասկանանք՝ իսկապե՞ս մեր ժողովուրդը համարում է, որ 3 տարի երկիրը կառավարած իշխանությունը պետք է շարունակի կառավարել։
Իսկապե՞ս՝ հանրության մեծամասնությունը համարում է, որ երկրի տնտեսությունն իր բնականոն հունով զարգանում է, և գործող իշխանությունը ներքին ու արտաքին քաղաքականության մեջ սխալներ թույլ չի տվել։ Եվ ամենակարևորը՝ 2020-ի աղետալի պատերազմում, Արցախի ու մեր հազարավոր երիտասարդների մահվան հարցում էլ ոչ մի մեղք չունի և, ըստ այդմ՝ պետք է շարունակի պաշտոնավարելը։
Եվ քանի որ մեզանում հանրային կարծիքի ուսումնասիրման վստահելի ինստիտուտներ չկան, ուստի հունիսի 20-ին նախատեսվող ընտրությունները, իրականում, հանրային կարծիքի ուսումնասիրման ֆունկցիա պետք է կատարեն՝ մեզ ներկայացնելով, թե ինչպիսի իշխանություն է ուզում տեսնել մեր հասարակության մեծամասնությունը։
Իհարկե, շատ ավելի օբյեկտիվ և իրական պատկեր կստանայինք, եթե վարչապետի պաշտոնը ժամանակավորապես կատարեր ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ մեկ ուրիշ անձ։ Բայց հենց դրա համար էլ Փաշինյանը համառորեն չի հրաժարվում այդ աթոռից, որ 30 տոկոսանոց բոնուսով մտնի նախընտրական փուլ և իր հակառակորդներին ջախջախի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել