Պետական կառույցների նկատմամբ վստահությունը պատմական մինիմումի է հասել․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Հետպատերազմյան ժամանակահատվածում պետական կառույցների նկատմամբ վստահությունը պատմական մինիմումի է հասել։
Հատկապես անվտանգության ապահովմամբ զբաղվող կառույցների և դրանց պաշտոնական հաղորդագրությունների նկատմամբ վստահության նման ցածր մակարդակն ինքնին անվտանգության սպառնալիք է։
Սահմանային փխրուն իրավիճակի պայմաններում, երբ գրեթե յուրաքանչյուր օր, ԱԱԾ սահմանապահ զորքերի, ԶՈւ բանակային կորպուսների կամ պաշտպանության բանակի պահպանության հատվածներում տարբեր բնույթի սադրանքներ են գրանցվում, պետական կառույցների օպերատիվ, արդյունավետ աշխատանքը բոլոր մակարդակներում խիստ կարևոր է։
Սակայն օբյեկտիվ իրադրության և պաշտոնական հաղորդագրությունների հաճախակի հակասությունները, դեպքեր թաքցնելը, օպերատիվություն չապահովելը ոչ միայն պարբերական բնույթ են կրում, այլ լուրջ վնասներ են հասցնում տեղեկատվական անվտանգության ապահովման գործընթացին։
Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի հաղորդագրությունների նույնիսկ հպանցիկ դիտարկումը ցույց է տալիս, որ այս կառույցում առաջնայինը երկրորդականից տարբերակելու լուրջ խնդիր ունեն։ Հասկանալի է, որ ինչ իջեցնում են «վերևից», այնպես էլ ներքևի օղակներում շարժվում են։
Տպավորություն ունեմ, որ նպատակ է դրված կամ քողարկելու իրականությունը կամ էլ մինչև հիմա չեն գիտակցել իրենց անելիքներն ու ասելիքները ամենատարբեր հարթություններում։
Հետո էլ զարմանում են, թե ինչու է հանրությունն օգտվում ոչ պաշտոնական տեղեկատվությունից, սպառում անհուսալի հարթակներում, աղբյուրներում շրջանառվող կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկությունները։
Տեղեկատվական վակուում է, որի գլխավոր մեղավորը համապատասխան կառույցներն են, որոնք բացի իրենց բուն անելիքից, ամեն ինչով զբաղվում են»։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել