Ադրբեջանցիները Մարալի հայաստանյան անձնագիրը հետ չեն տալիս, այն մնացել է Բաքվի բանտում
Մարալը մի քանի ամիս Բաքվի բանտում է եղել ու երբ ազատվել է գերությունից եւ տեղափոխվել Բեյրութ, ադրբեջանցիները Մարալի հայաստանյան անձնագիրը հետ չեն տվել եւ այն մնացել է Բաքվի բանտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս
Մարալը մի քանի ամիս Բաքվի բանտում է եղել ու երբ ազատվել է գերությունից եւ տեղափոխվել Բեյրութ, ադրբեջանցիները Մարալի հայաստանյան անձնագիրը հետ չեն տվել եւ այն մնացել է Բաքվի բանտում։
Մարալի հարազատները դիմել էին ինձ եւ իրավաբան Ալեքսանդր Կոչուբաեւին, ով լիազորված էր Մարալի անունից դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություն, որպեսզի հաշվի առնելով դեպքի բացառիկությունը, Մարալի անձնագիրը վերականգնեն եւ այն ուղարկենք Բեյրութ։
Ի՞նչ եք կարծում՝ ինչ են պատասխանել։
Այո, մերժել են։ Ասել են՝ Մարալն անձամբ պիտի Բեյրութից գա ու երեւի պիտի ապացուցի, որ գերի է ընկել ու թուրքը իր ՀՀ քաղաքացիության անձնագիրը հետ չի տվել։
Էն որ, ըստ տարբեր լուրերի, մի գունդ թուրքի ՀՀ անձնագիր են տվել ու դա դեռ լուրջ քննության հարց պիտի դառնա, մի դելիկատ հարց ունեմ՝ տեսնես էդ թուրքերը անձա՞մբ են գնացել անձանգրային ծառայություն»,- գրել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»