Եթե նիկոլը հրաժարական տար 2020-ի սեպտեմբերին...
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից.
Եթե նիկոլը՝ պարտության խորհրդանիշը հրաժարական տար ոչ թե այսօր, այլ գոնե 2020-ի սեպտեմբերի սկզբին, ապա պատերազմ չէր լինի, Շուշին ու Հադրութը չէինք կորցնի, հինգ հազար տղերքն էլ մեր կողքին կլինեին։
Եթե պարտության խորհրդանիշը հրաժարական տար գոնե 2020-ի նոյեմբերի 10_ին, ապա այսօր գոնե մեջքներս մի փոքր շտկած կլինեինք ու բոլորովին այլ վիճակ կլիներ ու Սյունիքի սահմաններն էլ ադրբեջանցիները չէին որոշի։
Եթե նիկոլը՝ պարտության խորհրդանիշը հրաժարական տար գոնե երեք ամիս առաջ, ապա ամբողջ աշխարհը չէր իմանա, թե սյունեցիներն իր մասին ինչ են մտածում եւ ինչ հայհոյանքներ են նախընտրում օգտագործել նրան դիմելիս։
Եթե պարտության խորհրդանիշն այսօր հրաժարական տար եւ հայտարարեր, որ անգամ վարչապետի ժամանակավոր պաշտոնը չի զբաղեցնի եւ իր թիմով չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, ապա իրավիճակը կտրուկ կփոխվեր եւ կսկսվեր առողջացման փուլը։
Եթե պարտության խորհրդանիշը հասկանա ու գիտակցի, որ ոչ մի դեպքում չի կարելի կեղծել արտահերթ խորհրդարանակա ընտրությունների արդյունքները, ապա հնարավորություն կունենանք հունիսի 21-ից սկսել մեր պատմության նոր փուլը։ Իսկ եթե հանկարծ կապիտուլյանտը որոշի գնալ կեղծիքի ճանապարհով, ապա Հայաստանի սոմալիացումն անխուսափելի կլինի, եւ այստեղ արդեն ես ու իմ ընկերները, մեր նման մտածող մարդիկ անելիք այլեւս չենք ունենա։
Եւ վերջում անպայման ուզում եմ ավելացնել՝ եթե նիկոլը՝ պարտության խորհրդանիշն ուժ գտնի եւ հայտարարի, որ ինքն ու իր թիմը չեն մասնակցելու ընտրություններին, ապա դա կլինի այս կյանքում իր կայացրած միակ ճիշտ ու արդար որոշումը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»