Ձևականությունները մեզ կործանում են
Ամեն տարի Հայոց ցեղասպանության տարելիցին Ծիծեռնակաբերդ այցելում են պաշտոնական ու հոգևոր դասը միասին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք է հղում առ Աստված։ Այս տարի Կաթողիկոսը վարչապետի հետ չէր այցելել Ծիծեռնակաբերդ ու ընդհանրապես՝ հոգևոր դասից ոչ ոք չկար։ «Քահանան սատանայի հետ ճամփա չի գնում»-ի տրամաբանությամբ։
Այս տարի Նիկոլը գնաց բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ, անվտանգության մեծ միջոցառումներով, ուղեկցում էին բացի թիկնապահներից, մի քանի պաշտոնյա, այդ թվում՝ նախագահ Արմեն Սարգսյանը։
Արմեն Սարգսյանի թուլամորթությունը նաև էստեղ երևաց, մարդը, որ մերժել էր ՆԻկոլին, նրա հրաժարականն էր պահանջում, նրա հետ մասնակցում է պաշտոնական արարողության, ինչը համարում եմ անթույլատրելի։ Թող հետո առանձին գնայիր։ Կաթողիկոսը մերժել էր Նիկոլին ու չգնաց, ի՞նչ է, չի՞ սգում ցեղասպանության համար, չի՞ աղոթում։ Ու հեչ էլ պետք չէ ցույց տալ, թե ապրիլի 24-ին միասնական ես։ Էդ միասնականություն խաղալը անկապ ձևականություն է։
Եթե մերժում ես, պետք է մերժես ամեն օր, մինչև հասնես ուզածիդ։ Կլինի տոն օր, կլինի հիշատակի օր, աշխատանքային օր, թե հանգստյան, պետք է պայքարել թուրքին հավասար թշնամու՝ Նիկոլի դեմ, մինչև նա վայր դնի զենքերը և հեռանա իշխանության ղեկից։ Որովհետև նա որքան մնում է, այնքան շատ են մեր օրացույցում հայտնվելու հիշատակի օրերը։
Ձևականությունները մեզ կործանում են


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա