նիկոլի վարկանիշը ցածր է զրոյից
Սյունիքյան հայտնի իրադարձություններից հետո նիկոլի՝ պարտության սիմվոլի վարկանիշը արդեն զրոյից ցածր է: Դժվար է ասել, թե իրականում ինչ նպատակ էր հետապնդում նրա ուղեւորությունը Սյունիք, ինչ էր ուզում ասել դրան հաջորդած հիստերիկ հայտարարություններով եւ անմարդկային բռնության գործողություններով, բայց փաստն այն է, որ նրա վեց տոկոսանոց վարկանշը հիմա զորյից էլ ցածր է:
Նրանք, ովքեր դեռ մինչեւ սյունիքյան այցը դեռ այս կամ այն պատճառով իրենց համարում էին նիկոլի աջակիցներ, հիմա այլեւս այդպիսին չեն: Նրանք տեսան, որ իրենց վարչապետը թույլ է, թե որպես վարչապետ, թե որպես տղամարդ:
Այն ուժային գործողությունը, որ իրականացվեց սյունեցիների դեմ, շրջվեց հենց նիկոլի դեմ:
Եթե մինչեւ սյունիքյան ուղեւորությունը նիկոլն ուներ վեց տոկոսանոց վարկանիշ, ապա հիմա չունի եւ ոչ մի վարկանիշ: Իհարկե, կշտապեք ասել, իսկ ոստիկանները, մարզպետարանների աշխատակիցները: Վստահ եղեք, նրանցից եւ ոչ ոք նիկոլին ձայն չի տալու:
Մի հետաքրքիր միջադեպի մասին: Պետական ամառանոցների մոտ կարմիր բերետավորները եւ ցուցարարները հրում են միմյանց եւ միմյանց վիրավորում, եւ այդ պահին կարմիրբերետավորներից մեկը բղավեց. արա, բա ինչի էիք սրա համար երեք տարի առաջ փողոց դուրս էկել:
Այս նախադասությունը շատ հարցերի պատասխան է տալու:
նիկոլը գիտի իր իրական վարկանիշի մասին եւ հիմա մտածում է կամ ընտրություններից խուսափելու կամ դրանց արդյունքները բացահայտ կեղծելու եւ ուժային կառույցների միջոցով իր իշխանությունը պահպանելու մասին:
Բայց կա մի այլ տարբերակ: Մի պայծառ առավոտ քաղաքն արդնանալու է եւ տեղեկանալու, որ մոլագարների ընտանիքը դիմել է փախուստի:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»