Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նույնպես բողոքարկել են դատարանի որոշումը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները տեղյակ են դատախազության բողոքի մասին եւ նույնպես բողոքարկել են Առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
«Տեղյակ եմ, որ դատախազները բողոքարկել են դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի ապրիլի 6-ին ընդունած որոշումը:
Կասեմ, որ մենք նույնպես բողոքարկել ենք դա՝ խափանման միջոցի մասով: Հիշեցնեմ, որ մենք միջնորդել ենք խափանման միջոցը փոխելու կամ գրավի չափը նվազեցնելու համար:
Դատախազների բողոքը մենք դեռ չենք ստացել: Ենթադրում եմ, թե ինչի մասին կարող է լինել: Կարծում եմ, որ որեւէ իրավական հիմք պարունակել այն չի կարող: Քանի որ եթե Քրեական օրենսգրքում չկա հոդված, այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է, ապա չեմ կարող պատկերացնել, որ այս որոշման դեմ բողոքարկումը հիմնավորված լինի: Վերջնական դատողությունը կարտահայտեմ, երբ ստանամ բողոքի տեքստը»,- նշեց Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ մյուս մեղադրյալների՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ 300.1 հոդվածով (սահմանադրական կարգի տապալումը) քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Սահմանադրական դատարանը հոդվածը Սահմանադրությանը ոչ համապատասխան է ճանաչել եւ այն չեղյալ է համարել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց