Նիկոլ Փաշինյանն ասաց՝ գնաճ կա, բայց դա չի նշանակում, որ նա դժվարանում է հաց առնել. Վահան Քերոբյան
Մարտ ամսին մեր հարևան Թուրքիայում գնաճը եղել է 16 տոկոս, այն դեպքում, երբ մեր մոտ եղել է կարծեմ 5,6 տոկոս, բայց դա չի նշանակում, որ գոհ են ենք: Այսօր մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Քանի որ վերջին 2-3 ամիսներին մենք տեսնում ենք տնտեսության կտրուկ վերականգնում, և եթե համեմատենք մեր այս տարին 2019 թվականի հետ, որը Հայաստանի տնտեսական ամենալավ տարին է եղել, ապա հունվարը, փետրվարը, մարտը ավելի լավ են գնում, քան 2019 թվականի համեմատ»,-ասաց նա և նշեց, որ իր հաշվարկով այս մարտին 7-7,5 տոկոսի աճ է լինելու նախորդ տարվա մարտի համեմատ:
Անդրադառնալով գնաճին, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարության նիստին, նախարարը նշեց. «Ես չեմ լսել, որ վարչապետը նեղսրտի, ասաց՝ գնաճ կա, բայց դա չի նշանակում, որ նա դժվարանում է հաց առնել, բայց մենք այդ հարցը նայում ենք հասարակ քաղաքացու տեսանկյունից և ապրում ենք այն ցավը, որն ապրում է հասարակ քաղաքացին գնումներ կատարելիս»,-ասաց նա:
Վահան Քերոբյանը նշեց, որ աշխարհում է սննդամթերքի գներն են աճել: Ըստ նրա՝ Լարսի փակ լինելը հանգեցնում է գնաճին: «Մենք հիմա աշխատում ենք ստեղծել այլընտրանք, որ Լարսը էլ երբեք չփակվի»,-ասաց նա և նշեց, որ նկատի չունի Ադրբեջանը, այլ ստեղծում են այլ այլընտրանք, թեև փակագծերը չբացեց:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց