Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Նժարին մեր գաղթական դառնալու հեռանկարն է… Սյունեցին ինքն է մի քանի մետրի վրա ապրում թուրքի հետ, այս իշխանությունը բոլորիս տակ ռումբ է դնում

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած անփառունակ այցից հետո, ուր նա իր աչքերով տեսավ՝ ինչ վերաբերմունք ունեն սյունեցիներն իր անձի ու կառավարության նկատմամբ, իշխանական շրջանակները համակարգված տարածում են, թե Մեղրիի, Ագարակի ու Քաջարանի բողոքի ակցիաները կազմակերպված էին Սյունիքի այն համայնքապետերի կողմից, ում նկատմամբ քրեական գործեր են հարուցված:

168.am-ը զրուցեց Մեղրի, Քաջարան և Գորիս համայնքնորի ղեկավարներ Մխիթար Զաքարյանի, Առուշ Առուշանյանի և Մանվել Փարամազյանի հետ՝ նրանցից մեկնաբանություններ խնդրելով իշխանական շրանակների կողմից կազմակերպված կերպով տարածվող այդ տեսակետների վերաբերյալ:

«Մի նժարին հայրենիքն է, մյուսին ինչ-որ քրեական գործե՞ր… Համեմատելու բան չէ». Մխիթար Զաքարյան

 Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը կարծում է, որ գործող իշխանությունները առանց այդ էլ մտածում են՝ ինչպես դուրս գան իր նկատմամբ հարուցած շինծու, կեղծ, ապօրինի քրեական գործի տակից, և մասնավոր զրույցներում անգամ խոսում են այդ մասին:

«Ես տրամաբանությունը չեմ հասկանում: Այսինքն՝ ես բողոքի ակցիա եմ կազմակերպում, որ իմ նկատմամբ հարուցված քրեական գործը կարճե՞ն… Մի նժարին հայրենիքն է, մեր գաղթական դառնալու հեռանկարը, մյուսին ինչ-որ քրեական գործե՞ր… Ի՞նչ կազմակերպել, ինչո՞ւ… Այսինքն՝ Մեղրիում էլ գիտակից մարդ չկա՞, պետք է ես մարդկանց համոզե՞մ: Մեծ մասը պատերազմին մասնակցած տղաներ, զոհվածների հարազատներ էին մասնակցում այդ բողոքի ակցիային, իրե՞նց պետք է համոզեի»,-տարակուսեց Մխիթար Զաքարյանը:

«Մարդ պետք է այստեղ ապրի, Սյունիքում, իր աչքով տեսնի, որ հասկանա՝ թուրքը որտեղ է». Մանվել Փարամազյան

 Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը նույնպես շեշտեց, որ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերը քաղաքական հետապնդումներ են:

«Շինծու գործեր են, հերյուրանքներ: Այդ քրեական գործերը մնացել են իրենց կոկորդում, չեն կարողանում մարսել: Պարզապես մեր մեջ իրենք տեսնում են մեր հայրենասիրությունը, մեր ազնիվ տեսակը, ու դա իրենց դուր չի գալիս»,-ասաց Մանվել Փարամազյանը:

Վերջինս նշեց, որ բոլորի համար էլ պարզ է՝ Սյունիքն այժմ ինչ վիճակում է հայտնվել, և իրենց ուզում են շարքից հանել, որպեսզի կարողանան տիրել Սյունիքին, իրենց մեկուսացնելով՝ կոտրեն սյունեցիների դիմադրությունը:

«Մեզ բոլորիս Սյունիքի ճակատագրի նկատմամբ պատասխանատվությունն է միավորում: Մենք էլ ունենք բավականաչափ ռեսուրս, բայց դա պետք է գործադրենք մեր երկիրն աղետալի վիճակից դուրս բերելու համար: Վաղը մեր երեխաները մեզ չեն ներելու»,-ասաց Քաջարանի համայնքապետը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը գաղտագողի է եկել Սյունիք ու նույն կերպ էլ հեռացել է:

«Ժողովուրդն ինքնաբուխ է հավաքվել: Մենք չենք կարող գնալ մարդկանց դռները ծեծել, ասել՝ դուրս եկեք, Նիկոլը գալիս է: Մեր Քաջարանը մի ընտանիք է: Սյունեցին չի կարողանում մարսել կատարվածը: Մարդ պետք է այստեղ ապրի, Սյունիքում, իր աչքով տեսնի, որ հասկանա՝ թուրքը որտեղ է: Օր-օրի ավելանում է թուրքերի քանակը: Այս իշխանությունը բոլորիս տակ ռումբ է դնում, ու մենք չգիտենք՝ վաղն ինչ է լինելու, իսկ մենք՝ սյունեցիներս, այդ հետևանքների կրողն ենք»,-ասաց Մանվել Փարամազյանը:

Վերջինս նշեց՝ խաթարված է տարածաշրջանային անվտանգությունը, թուրքը հասել է սյունեցիների տներին, ու չկա հետագա անվտանգության երաշխիքը:

«Բոլորը պետք է հասկանան, որ այս իշխանությունից ոչ մի հույս, ոչ մի դրական սպասելիք չկա: Այս իշխանության թուրքամետ ներկայացուցիչները սպասարկում են թուրքամետ շահը: Այսօր մարզպետարանում լսել եք՝ ինչ էր խոսում. ամբողջը թրքասիրական, ստոր, ապազգային քարոզ էր»,-եզրափակեց Մանվել Փարամազյանը:

«Էդ նույն տարածքներում սյունեցին է թուրքի հետ մի քանի մետրի վրա ապրում». Առուշ Առուշանյան

 Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ողջ օրը զբաղվել է համայնքի խնդիրներով, ԱՄՆ դեսպանին է ընդունել ու անգամ ժամանակ չի ունեցել մամուլին հետևելու:

«Եթե այս ամենը կապված լիներ քրեական գործերի հետ, վերջին 3 տարում իմ դեմ տասնյակ շինծու քրեական գործեր են հարուցվել, և եթե դրանցով պայմանավորված լիներ, կարծում եմ, երբ էլ ուզեի՝ կանեինք, ու դա խնդիր չէր լինի: Մարդիկ ինքնաբուխ են արել այդ ակցիաները, և մենք որևէ դերակատարություն դրանում չենք ունեցել»,-ասաց Գորիս համայնքի ղեկավարը:

Նա նշեց, որ այդ նույն տարածքներում սյունեցին է թուրքի հետ մի քանի մետրի վրա ապրում, սյունեցին է այդ դառնությունները տեսնում, ու սա մարդկանց բողոքի ձայնը բարձրացնելու ձևն էր:

«Անկեղծ, ես չեմ իմացել, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիք է եկել: Նա գաղտնի է եկել, ես որտեղի՞ց պետք է իմանայի, որ եկել է, հիմա էլ գնում է: Բացի դրանից, այսօր աշխատանքային բուռն օր եմ ունեցել, ԱՄՆ դեսպանին եմ ընդունել ու նույնիսկ ողջ օրվա ընթացքում ԶԼՄ-ների հրապարակումներին չեմ հետևել»,-ասաց Առուշ Առուշանյանը: