Ի՞նչ նպատակով էր Փաշինյանը մեկնել Սյունիքի մարզ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին Սյունիքում դարձյալ «սվիններով» ընդունեցին. Քաջարանում, Ագարակում և Մեղրիում, շատ մեղմ ասած, կոշտ արտահայտություններով ակցիաներ իրականացվեցին՝ ստիպելով հապճեպ փախչել այդ համայնքներից: Ճիշտ է, հարյուրավոր թիկնապահներով, ոստիկաններով Սյունիք մեկնած, քաղաքացիների հետ «արա»-ով ու «սրանց»-ով խոսացող Փաշինյանն իր հետ տարել էր «Նիկոլ վարչապետ» գոռացող մի քանի հոգի, ինչպես նաև կարողացել էր «քայլողների» մի երկու բարեկամ-ծանոթի միջոցով կամ այլ ճանապարհով իբր ջերմ ընդունելություն բեմականացնել, սակայն ակնհայտ է, որ սյունեցիները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ արժանապատիվ քաղաքացիներ են, երկրի, պետության ու Հայրենիքի նվիրյալներ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Փաշինյանն իրականում մի բանի համար էր Սյունիք գնացել:
«Նպատակն էր Ալիևին ցույց տալ, որ ինքն այստեղ վերահսկողություն ունի: Դրա համար եկել էին կադրեր հավաքելու ու աշխարհին ցույց տալու, թե իբր Նիկոլը Սյունիքում վերահսկողություն ունի և կարողանալու է սպասարկել այն պահանջները, որոնք դրված են իր առջև թշնամու կողմից:
Բայց մենք տեսնում ենք, որ ժողովուրդը թշնամու այդ օրակարգը ի չիք է դարձնում: Ժողովուրդն այս պահին թելադրում է իր քաղաքականությունը և՛ թշնամուն, և՛ դավաճան իշխանությանը», «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Ի դեպ, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, նախօրեին նախատեսված է եղել Փաշինյանի այցը Կոտայքի մարզ և հանրության հետ հանդիպում մասնավորաբար Հրազդանում: Սակայն վերջին պահին բոլորի համար անակնկալ փոխել է ծրագրերն ու գաղտագողի մեկնել Սյունիք: Թե կոնկրետ որն է եղել նման արագ որոշման պատճառը, դեռևս հայտնի չէ:
Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը նպատակ է ունեցել «ձեռքի հետ» նաև բախումներ հրահրել, որպեսզի կարողանա գործեր կարել տալ, անհնազանդ սյունեցիների շրջանում ձերբակալություններ իրականացնել և ուժայինների տեռորի միջոցով կոտրել ընդդիմացողներին, ինչն, ի դեպ, արեց հրապարակային հանձնարա-րությամբ: Այսինքն, ըստ իշխանական սցենարի, իրականացվում է Նիկոլ Փաշինյանի՝ «Սյունիքի առումը» օպերացիան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել