Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Փաշինյանին Սյունիքում որևէ մեկն այլևս չի ուզում տեսնել․ սյունեցի պատգամավոր

Սյունեցի անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը, Hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այցը Գրիգորյանի հարազատ մարզ, ասաց, որ Նիկոլ Փաշինյանի այցը եղել է գաղտնի, ծածուկ, հստակ օրակարգ չի հայտնվել նախապես, և, հետևաբար, այն բողոքը, որ կուտակվել էր այս հինգ ամիսների ընթացքում իշխանության անտարբերության, որևէ քայլ չձեռնարկելու պատճառով, ուղղակի դրսևորվել է։

«Սա արդարացի ցասում էր, որ արժանապատիվ սյունեցին պետք է բարձրաձայներ»,-ասաց Աննա Գրիգորյանը;

-Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը կասկածո՞ւմ էր սյունեցու թասիբի, արժանապատվության վրա, որ հույս ուներ՝ նրան այլ կերպ պիտի դիմավորեին։

-Ես կարծում եմ՝ սյունեցու մասին ինքը շատ հստակ պատկերացումներ ունի, այլ բան, որ ենթադրում եմ՝ իր մերձավոր շրջապատում կանգնած մարդիկ, նախապես լինելով Սյունիքում դեռ նախորդ շաբաթ, փորձել էին վստահեցնել, որ այլ միջավայր է լինելու, և նման դրսևորումներ տեղի չեն ունենալու։ Բայց եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար։

-Ի՞նչ եք կարծում, նա քարոզարշավի ընթացքու՞մ էլ կփորձի այցելել Սյունիք։

-Ես կարծում եմ՝ ինքը հստակ հետևություններ կանի և չի գնա, ավելի ճիշտ՝ քարոզարշավին այլ մոտեցումներ կդրսևորի։

-Արդեն տեղեկություններ են տարածվում, որ հնարավոր է՝ երեկոյան արդեն ձերբակալություններ սկսվեն, և նրան հայհոյած, նրա դեմ ակցիա արած քաղաքացիներին ձերբակալեն։

-Ես չեմ բացառում, ավելին՝ շատ հավանական է, որ նման ռեպրեսիվ մեթոդներով աշխատեն։ Ի վերջո, հիշում եք, հավանաբար, այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց արդարացի բողոքն էին բարձրաձայնում, երբեմն նաև հայհոյում, նաև, ինչո՞ւ չէ, համայնքապետերի նկատմամբ նման մեթոդներ կիրառվեն։ Դուք հավանաբար կհիշեք, վերջին անգամ երբ փորձել էր Սյունիք գնալ, և վարչապետի ճանապարհը փակել էին, այնուհետև հավանաբար հրաման էր իջեցվել, և համայնքապետերից մի քանիսը բերման էին ենթարկվել։

-Դուք հիմա Սյունիքո՞ւմ եք կամ պատրաստվո՞ւմ եք այցելել։

-Չէ, ես Երևանում եմ, չեմ կարծում, թե կայցելեմ։ Ես կարծում եմ՝ Փաշինյանն այսօր հետ կգա, նրան այնտեղ որևէ մեկն այլևս չի ուզում տեսնել, և կգա Երևան։

-Կարծում եք՝ թույլ կտա՞ն, որ հետ գա։

-Բա ի՞նչ են անելու, պատա՞նդ են վերցնելու։

-Դե, ասացին՝ կարող է նորից ճանապարհները փակեն։

-Չէ, ուղղակի Փաշինյանը պետք է համապատասխան հետևություններ անի ստեղծված իրավիճակով, հասկանա, որ մարդիկ միայն աղուհացով չէ, որ պետք է դիմավորեն իրեն, որ նա երկիրն արհավիրքի առջև է կանգնեցրել, և Սյունիքն առաջինն է, կամ սյունեցին առաջինն է, որ իր աչքով է տեսնում այդ խնդիրները և իր մաշկի վրա է զգում այդ ամենը։ Հետևաբար, թող չակնկալի, որ նրան միայն պետք է ծափահարեն՝ Ազգային ժողովի դահլիճում լինի, թե այլ տեղ, այլ պետք է նաև հստակ գնահատականներ տան իր կատարած գործունեության համար։