Փաշինյանի ընտրովի գաղտնապահությունը. Գաղտնազերծել հաջորդ հարցը
Ի պատասխան Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության, համաձայն որի՝ պատերազմի 4-րդ օրը ՀՀ Անվտանգության խորհրդին ինքը ներկայացրել է հայկական կողմի կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը և առաջարկել երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հետևեց Անվտանգության Խորհրդի՝ մի քանի ամիս ուշացած պատասխանը։ ԱԽ գրասենյակը գաղտնազերծեց և հրապարակեց Անվտանգության խորհրդի 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստին Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ։ Հայտարարության և գաղտնազերծված փաստաթղթի ընտրովի հատվածների բովանդակությունը քննարկման այլ թեմա է։
Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի համաձայն պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծվում են դրանք տնօրինող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից, որոնց ղեկավարներն անմիջականորեն կազմակերպում և գլխավորում են գաղտնազերծման աշխատանքները: Անվտանգության խորհրդի մասին ՀՀ Օրենքի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Հետևաբար՝ գաղտնազերծման ողջ գործընթացը տեղի է ունեցել վարչապետի անմիջական կազմակերպմամբ և գլխավորությամբ։
Հարց է ծագում, թե ինչո՞ւ վարչապետը նույն հետևողականությամբ չի գաղտնազերծում մեկ այլ կարևորագույն թեմա, որը կարծես թե սկիզբ դրեց պատերազմին և պարտությանը։ 5 միլիարդի հետ կապված հանդիպման բովանդակությունը ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ 2020թ. դեկտեմբերի 15-ի հարցազրույցում խուսափեց հրապարակայնացնել, սակայն շեշտեց, որ 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաստատվել էր օպերատիվ կապ, և մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր պաշտոնավարման ավարտը այդ կապն իրականացվել է իր և ևս մեկ պաշտոնյայի միջոցով։ Օպերատիվ կապի շրջանակներում շփումների արդյունքում ստացված տարաբնույթ տեղեկությունները նա փոխանցել է Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները:
Տրամաբանական պահանջ.
Եթե վարչապետի թույլտվությամբ հրապարակվում է ԱԽ-ի նիստից հատված, ապա պետք է հրապարակվի նաև ազգային աղետի հիմքում դրված ստվերային բանակցությունների և թշնամու կողմից ստվերային առաջարկների հատվածը ևս։
Ի՞նչն է խանգարում վարչապետին՝ նույն ջանասիրությամբ և հետևողականությամբ ու նույն մեխանիզմով հրապարակել ստվերային բանակցությունների մասին փաստերը, ինչպես նաև 5 միլիարդի մասին տեղեկությունները հերքող փաստերը։ Սա պետք է դառնա քաղաքական ուժերի և հանրության պահանջը։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը