Նոր օրենսգիրքը բերում են․ իշխանությունները խնդրի առաջ են կանգնած
Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս շաբաթ ԵԽԽՎ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովը նոր ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ կներկայացնի իր եզրակացությունը, որից հետո այս մեծ փաթեթը կքննարկվի արդեն հայրենի խորհրդարանում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները նպատակ ունեն կարճ ժամկետներում՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, արտահերթ նիստով քննարկել ԸՕ ընդլայնված փաթեթը, որպեսզի կարողանան մի քանի դրույթներ հասցնել կիրառել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, եթե, իհարկե, դրանք կայանան: Սակայն այստեղ եւս իշխանությունները կարող են բախվել խնդրի, եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ձգձգի դրա ստորագրումը կամ առհասարակ հրաժարվի ստորագրել այն. այս դեպքում հաստատ ժամկետների մեջ հնարավոր չի լինի տեղավորվել:
Հիշեցնենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի ոչ ընդգրկուն փոփոխությունները, որը ԱԺ-ն ապրիլի 1- ին ընդունեց, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ո՛չ ստորագրում է, ո՛չ էլ դիմում է Սահմանադրական դատարան, ինչը նշանակում է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պետք է այն ստորագրի եւ կիրառման ուժ տա: Սահմանադրության համաձայն՝ եթե Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը նախագահը չի ստորագրում ու ՍԴ չի ուղարկում, ապա ընդունումից 21 օր անց Ազգային ժողովի նախագահն է ստորագրում այն 5-օրյա ժամկետում։
Նշենք, որ ապրիլի 1-ին ընդունված ԸՕ փոփոխություններով՝ հունիսին 20-ին սպասվող ընտրություններում ռեյտինգային ընտրակարգը վերացավ, եւ քաղաքացիները կընտրեն միայն կուսակցություններին։ Նախորդ ընտրություններում ընտրողները կարող էին քվեարկել նաեւ իրենց տարածքում առաջադրված կոնկրետ թեկնածուի օգտին։
Իսկ եթե Ընտրական օրենսգրքի լայն փաթեթը առաջիկա տասը օրում քվեարկվի, եւ Արմեն Սարգսյանն էլ այն ստորագրի ժամկետներում, ապա լայն փոփոխությունների որոշ դրույթներ կկիրառվեն: Առաջարկվող տարբերակով մասնավորապես փոխվելու է կուսակցությունների անցողիկ շեմը։ Կուսակցությունը խորհրդարան անցնելու համար 5-ի փոխարեն պետք է հավաքի ընտրողների ձայների առնվազն 4 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում անցողիկ 7 տոկոսը բարձրանում է մինչեւ 8, բայց այդ դրույթները ուժի մեջ կարող են մտնել սպասվող արտահերթ ընտրություններից հետո:
Իսկ փոփոխությունների մեծ փաթեթում ամեն դեպքում ամրագրված է, որ փոփոխությունների մեծ մասն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարի 1-ից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...