Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը մամուլից է տեղեկացել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է Սյունիքի մարզ։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ չի ուզում տեսնել Փաշինյանին։

«Մեզ մոտ իրավիճակն այնպես արագ է զարգանում տարբեր հարցերի շուրջ, այդ միջանցքի հարցը այնքան է անհանգստացնում, խոսակցություններն այդ առումով բավականին լրջանում են»,– ասաց Կապանի քաղաքապետը՝ պատասխանելով հարցին՝ եթե առաջարկ լինի վարչապետի հետ հանդիպելու, կհամաձայնի՞ մասնակցել դրան։

Մեր ճշտող հարցին, թե խոսքը Մեղրիի միջանցքի մասի՞ն է, Կապանի քաղաքապետն արձագանքեց.

«Գիտեք, մենք ասում ենք՝ Մեղրիի միջանցք, մեր թշնամին ասում է՝ Զանգեզուրի միջանցք, հիմա հարցեր կան՝ Մեղրիի միջա՞նցք է, թե՞ այդ միջանցքը վերաբերվում է Կապանին, Քաջարանին, Գորիսին, այդ ինչի՞ն է վերաբերվում, հասկանո՞ւմ եք, բազմաբովանդակ հարցեր կան եւ շատ հնարավոր է, որ համայնքի կամ տարածաշրջանային շահից ելնելով հանդիպումներ էլ լինեն տարբեր մարդկանց հետ։ Չեմ ուզում միանգամից կտրուկ բաներ ասել, ես իմ վերաբերմունքը վաղուց եմ ցույց տվել այդ անձի նկատմամբ»,– ասաց Կապանի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, Զառիթափ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ադրբեջանում շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու: Լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջեւանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Այսինքն՝ ճանապարհ կտանք՝ ճանապարհի դիմաց»։

«Այդ արտահայտություններն ինձ դուր չեն գալիս, մտահոգիչ ու անհասկանալի է՝ այդ մարդը հիմա նախադրյալնե՞ր է ստեղծում, թե՞ մեր թշնամու պահանջներին կամ այդ պայմանների համար ինչ–որ բաներ է կառուցում իր խոսքով»,– նկատեց Կապանի քաղաքապետը։

Ի դեպ, ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով այսօր՝ ապրիլի 20-ին կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում։ Ի թիվս այլ ազատումների եւ նշանակումների, ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից եւ ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը։ Կապանի քաղաքապետի համար զարմանալի են եղել այս փոփոխությունները։

«Ես անձամբ ճանաչում եմ մարզային վարչության պետին, ճանաչել եմ գործնականում, իր ծառայության շրջանակում եւ կարող եմ ասել, որ նա պարկեշտ ծառայող էր, հայրենիքին նվիրված ոստիկան։ Զարմանում եմ, որ մարդկանց այդքան հեշտ փոխում են, պատճառներն ինձ համար անհայտ են, իսկ նոր նշանակվածին չեմ ճանաչում»,– ընդգծեց Գեւորգ Փարսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 20–ին, օրվա երկրորդ կեսին ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Ուշագրավ է, որ պատերազմից հետո՝ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Փաշինյանի այցը Սյունիքի մարզ տապալվել էր։ Նա Սիսիանից առաջ չէր շարժվել, քանի որ սյունեցիները Գորիսի մոտ փակել էին մայրուղին։