Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Հարյուրավոր հայորդիների կյանքեր խլած «Լելե Թեփե» օպերացիայի առնչությամբ քրգործ չի հարուցվել

Պատերազմի ժամանակ հայկական կողմին մեծ վնաս հասցրած, հարյուրավոր հայորդիների մահվան պատճառ դարձած «Լելե Թեփե» օպերացիայի առնչությամբ քրեական գործի չի հարուցվել։ Դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ այդ մասին հրապարակումները քննության առարկա կդառնան ԱԱԾ-ում քննվող այլ քրեական գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կողմից հետաքննություն է իրականացվում պատերազմի ելքը որոշած ջեբրայիլյան կամ Լելե թեփեի գործողության առնչությամբ։ Նշված ռազմական գործողությունն անցկացվել է հոկտեմբերի սկզբին, և որի հետևանքով ռազմաճակատում ադրբեջանաթուրքական կողմը ստացավ մեծ առավելություն՝ փաստացի վճռելով պատերազմի ելքը։

«Դավաճանություն էր սա, թե արկածախնդրություն, որի հետևանքով հարյուրավոր զոհեր տվեցինք և կրեցինք նյութատեխնիկական հսկայական կորուստներ, թողնում ենք իրավապահ համակարգին՝ հայկական նյուրնբերգյան դատավարությանը, իսկ առայժմ արձանագրում ենք, որ գործողության մասին հանրությանն առաջինը հայտնել է վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը, հենց ռազմական գործողության ընթացքում, հարցազրույց տալով ռուսաստանյան RBK հեռուստաալիքին:

Գեղամ Նազարյանը նաեւ հայտարարել էր. «Սա ավելի շատ ոչ թե ռազմական գործողություն էր հիշեցնում, այլ ցեղասպանություն՝ դիտավորությամբ։ Ամենամեղմ գնահատականներով միայն այդ գործողության ընթացքում 650 զոհ ենք ունեցել։ 44 տանկից 42-ը թողել ենք մարտի դաշտում»։

«Փաստինֆո»-ն ապրիլի 12-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ ընթացք է տրվել «Լելե Թեփե» պայմանական անունն ունեցող ռազմական գործողության վերաբերյալ հաղորդմանը, արդյո՞ք հարուցվել է քրեական գործ՝ ավելի քան 600 զինվորի մահվան պատճառ դարձած ռազմական գործողության ընթացքում թույլ տրված հնարավոր ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Պարզվում է՝ ոչ։ Այն քննության առարկա կդարձնեն զինվորական պարտականությունների կատարումից խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

««Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության անդամների կողմից հրապարակված հայտարարությամբ ներկայացված ռազմագործողության վերաբերյալ տվյալները, ինչպես նաև դրա առնչությամբ պաշտոնատար անձանց կողմից արված և ԶԼՄ-ներով հրապարակված հայտարարությունները ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ քննության առարկա են դարձվել Շուշիի, Հադրութի, Մեխակավանի, Հորադիզի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից բնակավայրերի գրավման կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագայում՝ զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ ) քննվող քրեական գործի շրջանակներում։ Նախաքննության շահերից ելնելով՝ դատախազությունից այլ մանրամասներ չեն հայտնել»,- նշված է դատախազության գրավոր պատասխանում։

Աղմկահարույց բացահայտումների հեղինակ, զոհված զինվորի հայր Գեղամ Նազարյանը չի տեղեկացվել, որ այդ նյութերը քննության առարկա են դարձվել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Գ.Նազարյանը նշեց, որ չի հրավիրվել հարցաքննության, որևէ ծանուցում չի ստացել։