Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

427.7 միլիոն դրամ` նոր հեռուստաալիք ստեղծելու համար. Կառավարության հերթական ծախսատար որոշումը

Պետությունն ամեն օր առերեսվում է տնտեսական վայրիվերումների, տարատեսակ աղբյուրներից ահազանգվում է պետական բյուջեի պակասուրդի մասին, գնաճն այլևս անկառավարելի է, հետպատերազմական Հայաստանում հարյուրավոր զինվորներ պատշաճ բժշկական օգնություն ստանալու կարիք ունեն, իսկ Կառավարությունը որոշում է կայացնում նոր հեռուստաալիք բացել, որոշման գինը՝ 427.7 միլիոն դրամ, գրում է 168.am-ը։

Ապրիլի 15-ին տեղի ունեցած Կառավարության նիստին որոշվեց հենց 427.7 միլիոն դրամ ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել Հանրային հեռարձակող խորհրդին, որպեսզի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի ներկայիս լրատվական ծառայության հիմքի վրա մայրաքաղաքային սփռման առանձին լրատվական հեռուստաալիք ստեղծվի, որի նպատակը պետք է լինի օպերատիվ ու անաչառ լրատվության մատուցման ապահովումը: Ստորագրված որոշումը հասանելի է հետևյալ հղումով․

Օպերատիվ ու անաչառ լրատվություն մատուցելու բարի նպատակն իրագործելը, չգիտես՝ ինչու, Կառավարությունը քողարկել էր Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի մութ անկյունում։

Գուցե նպատակն այդքան էլ բարի չէ։ Համենայն դեպս, ըստ որոշմանը կցված փաթեթի՝ Ֆինանսների նախարարությունն առնվազն հորդորել է զերծ մնալ նմանատիպ նոր ծախսեր անելուց, իսկ նոր պարտավորության ընդունման դեպքում՝ վերջինիս իրականացման հարցը քննարկել ոլորտային/ծախսային առաջնահերթությունների վերանայման և ըստ այդմ՝ պետական բյուջեով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակներում։ Վերը նշված առաջարկը, սակայն, հաշվի չի առնվել:

Թե ինչո՞ւ է հենց հիմա Կառավարությունը պետության համար կենսական բազմաթիվ կարևոր հարցերին լուծումներ տալու փոխարեն՝ նման խոշոր գումարային հատկացում անում նոր հեռուստաալիք ստեղծելու համար, տարակուսելի է։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ՝ հունվարի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ մի շարք ալիքներ զրկվեցին հանրապետական/մայրաքաղաքային սփռման լիցենզիաներից, որոշներն էլ՝ ընդհանրապես հեռարձակվելու իրավունքից, մինչդեռ այժմ Կառավարությունը, ըստ էության, նախաձեռնում է ստեղծել պետական բյուջեից ֆինանսավորվող հեռուստաալիք, բայց դրա «պետական» ծագման փաստը գաղտնի է պահում։

Այս որոշումը տարակուսելի է հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների համատեքստում։ Թեև դեռ ընտրությունների անցկացման օրն արձանագրված չէ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, առկա չէ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ Ազգային ժողովն էլ շարունակում է իր բնականոն աշխատանքը, բայց կարելի է ենթադրել, որ ներկայիս քաղաքական ուժի նախաձեռնությամբ նոր հեռուստաալիքի ստեղծումը միտված է միջոց դառնալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի ու «Իմ քայլ»-ի շահերից բխող քարոզչություն վարելուն։

Պարզ չէ, թե ինչու է պետական բյուջեի պահուստային ֆոնդից 427.7 միլիոն դրամով ստեղծվող նոր հեռուստաալիքը, որի նպատակն անաչառ ու օպերատիվ լրատվության տրամադրումն է, նախատեսված միայն մայրաքաղաքային հեռարձակման համար։

Մի՞թե մարզերում անաչառ ու օպերատիվ լրատվություն ստանալու կարիք չկա։ Այս փաստն իր հերթին է ապացուցում հեռուստաալիքի նպատակային այլ նշանակության մասին՝ թիրախավորված մայրաքաղաքի լսարանի վրա։

Հետաքրքրականն այն է, որ հենց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի մի քանի կարկառուն ներկայացուցիչներ, յուրաքանչյուր անգամ առիթը բաց չթողնելով, խոսում են գրպանային լրատվամիջոցների մասին, կարևորում լրատվամիջոցների «իրական» սեփականատերերի բացահայտումն ու հանրայնացումը, վերջին շրջանում առավել հաճախ ընդգծված ագրեսիվ վերաբերմունք դրսևորում իրենց ոչ հաճելի լրատվամիջոցները ներկայացնող լրագրողների նկատմամբ և միաժամանակ ՀՀ հարկատուների միջոցներով միայն մայրաքաղաքի լսարանի համար նախատեսվող նոր հեռուստաալիք ստեղծելու որոշում ընդունում՝ չհարցնելով այդ նույն հարկատուների կարծիքը։