Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Ի՞նչ էին քննարկում Խաչատուր Սուքիասյանն ու Կամո Աղաջանյանը, և ինչո՞ւ էին լրագրողից պահանջում հեռացնել լուսանկարը

Նախկին ընդդիմադիր՝ ներկայիս իշխանություններն իրենց ընդդիմադիր անցյալի պայքարի մեխերից մեկը դարձրել էին, իրենց ձևակերպմամբ, քրեաօլիգարխիկ համակարգի և դրա կարկառուն ներկայացուցիչների կողմից «բեսպրեդելի» դեմ անողոք դիմադրությունը, գրում է 168.am-ը:

Ի դեպ, դեռևս 2018թ. հոկտեմբերի 18-ին ինքն իրեն «ժողովրդի վարչապետ» կոչող Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում օլիգարխներ չկան:

«Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, մնացածն արդեն իմ մեկնաբանության խնդիրը չէ: Ես արդեն հայտարարել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան»,- ասել էր Փաշինյանը:

Եվ թեպետ տվյալ դեպքում խոսքը Գագիկ Ծառուկյանին էր վերաբերում, ակնհայտ էր, որ օլիգարխից խոշոր գործարարի վերափոխվածների շարքում պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցնում էր «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանը, ում բիզնես ծաղկունքը ու տարբեր ոլորտներում մոնոպոլ դիրքավորումը սկսվել ու ամրապնդվել է դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, և ով հեչ իրեն վատ չի զգացել նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների կառավարման ժամանակաշրջաններում:

«Հեղափոխություն» կոչված իշխանափոխությանը աջակցած միամիտները վստահ էին, որ իրենց «վարդագույն» ներկայում այլևս չեն տեսնելու ոչ օլիգարխների, ոչ նրանց «ախրաննիկների»՝ մեղմ ասած, խնդրահարույց պահվածքը, և ոչ էլ ամենաթողության որևէ դրսևորում:

Սակայն «վարդագույն» ներկան շատ արագ խամրեց, իսկ ապա վերափոխվեց գորշ մոխրագույնի՝ Արցախի մեծ մասի կորստով, 5000-ից ավելի զոհերով, կրկնակի ավելի վիրավորներով, անհամար անհետ կորած ու գերեվարված զինծառայողներով:

Բայց արի ու տես, որ այդ «գորշ» ներկայի հեղինակները ոչ միայն մազաչափ պատասխանատվություն չեն կրում մեզ պարտադրված իրողության համար, այլև ազատ ու համարձակ շրջում են մայրաքաղաքի փողոցներում, իսկ հարմար առիթի դեպքում՝ նաև հոխորտում:

Փաստերը հզոր բան են, և ապրիլի 17-ի երեկոյան 168.am-ի ֆոտոխցիկը Աբովյան-Պուշկին խաչմերուկում ֆիքսեց բուռն կերպով ինչ-որ բան քննարկող իշխանամերձ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, ներկայումս Հայաստանում Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ծնունդով հադրութցի Կամո Աղաջանյանին, ով վերջին ժամանակներում Հայաստանի ու Արցախի ներկայիս իշխանությունների թեթև ձեռքով Արցախը բարեհաջող հանձնելուց հետո կարծես թե բնակություն է հաստատել Երևանի կենտրոնում:

Մենք չենք մոտեցել նշված անձանց, չենք ընդհատել նրանց զրույցը, որևէ անվայելուչ արարք թույլ չենք տվել. ընդամենը հեռվից լուսանկարել ենք նրանց:

Ու եթե կեղծ բարեպաշտ որոշ շրջանակներ կհամարեն, որ մենք իրավունք չունեինք լուսանկարահանել նրանց, շտապենք հիասթափեցնել: Կամո Աղաջանյանը պետական պաշտոնյա է, իսկ Խաչատուր Սուքիասյանի անձը հանրային ճանաչելիություն ունի ըստ էության, որովհետև երբ գործարար որևէ մեկը պարբերաբար հայտնվում է հարկատուների հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերության եթերում, ամենադիտվող ժամերին հարցազրույցներ է տալիս, այդ թվում՝ նաև քաղաքական բովանդակության, ուրեմն նրա անձը հասկանալի պատճառներով կարող է գտնվել ուշադրության կենտրոնում, իսկ լուսանկարը՝ տարբեր կայքերում:

Հատկանշական է, որ Խաչատուր Սուքիասյանն ինքն է ամեն կերպ իրեն ասոցացնում Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ: Եվ երբ, օրինակ, գործարար այս անձնավորությանը տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի՝ այս տարվա մարտի 1-ին «հրավիրված» հանրահավաքի «պատվո» հարթակում, հարցեր չեն առաջանում՝ ինչպես և ինչու նա չի լքում Նիկոլ Փաշինյանի կողքի՝ իրեն հատկացված տարածքը: 

Ինչևէ… ապրիլի 17-ի երեկոյան՝ Խաչատուր Սուքիասյանի և Կամո Աղաջանյանի հանդիպումը լուսանկարելուց տառացիորեն մի քանի վայրկյան անց մեզ է մոտենում նշված անձանց ուղեկցող թիկնապահներից մեկը և… ուշադրություն… պահանջում է հեռացնել լուսանկարը:

Քանի որ լուսանկարն արդեն բարեհաջող արխիվացված էր, լրագրողը, իրեն մոտեցող անձնավորությանը տեղյակ պահելով, որ ինքը լրագրող է, կարող է լուսանկարել, իսկ իրենից որևէ մեկն իրավունք չունի պահանջել հեռացնել լուսանկարը, չցանկանալով աղմուկ բարձրացնել ու սրել իրավիճակը՝ տվյալ թիկնապահի ներկայությամբ հեռացնում է լուսանկարը: Թիկնապահն իրենից գոհ հեռանում է՝ հավանաբար հետո իր «շեֆին» զեկուցելու համար, որ հեռացնել տվեց անցանկալի լուսանկարը:

Լուսանկարը, այժմ, անշուշտ, կհրապարակվի: Անհասկանալի է միայն, թե ինչո՞ւ էին այդքան անհանգիստ այդ հանդիպման հանրայնացմամբ, եթե Խաչատուր Սուքիասյանի և Կամո Աղաջանյանի զրույցը տեղի էր ունենում օրվա լուսավոր ժամի, մարդաշատ փողոցում, բոլորի աչքի առջև: 

Շաբաթ օրը՝ ժամը 17:33-ի հատվածում, տարածքում գտնվող ցանկացած տեսախցիկ, բնականաբար, ֆիքսել է թե այդ երկու անձանց շփումը, և թե լրագրողի ու նրանց ուղեկցող անձնավորության զրույցը, որից մի հատված, ի դեպ, ձայնագրված՝ նույնպես պահպանվում է 168.am-ում:

Կրկնում ենք, որևէ նպատակ չունեինք ոչ լուսանկարը հրապարակել, ոչ էլ այդ առնչությամբ նյութ գրել, թեպետ, իհարկե, հետաքրքիր է, թե ինչ ընդհանուր բան ունեն իրար հետ այդ անձինք, բիզնես հետաքրքրություննե՞ր, թե՞, ի վերջո, այլ շահեր են նրանց կապում, բայց վերը նշված միջադեպը փոխեց մեր պլանները:

Ի՞նչ շահեցին դրանից Կամո Աղաջանյանն ու Խաչատուր Սուքիասյանը, իհարկե, իրենք կիմանան. մենք փաստենք, որ աստիճանաբար մամուլի դեմ հարձակումների ավելի սանձարձակ դրսևորումների ենք ականատես լինում:

Հիշեցնենք, որ Կամո Աղաջանյանն Արցախի ԱԱԾ տնօրեն նշանակվեց 2020թ. մայիսի 29-ին՝ Արցախյան վերջին պատերազմից տառացիորեն 4 ամիս առաջ, իսկ ներկայիս պաշտոնը զբաղեցնում է 2020թ. դեկտեմբերի 20-ից՝ պատերազմի ավարտից մեկ ամիս անց: Ի՜նչ խոսք, պատկառելի աշխատանքային կենսագրություն է:

Իսկ քանի որ գրեթե վստահ ենք, որ մեզ մոտեցած անձնավորությունը Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցն էր, նրան ամեն դեպքում խորհուրդ ենք տալիս մի փոքր գումար ծախսել, մասնագետ հրավիրել ու սեմինար-պարապմունք անցկացնել իր աշխատակիցների համար, որ իմանան իրենց իրավունքների շրջանակը:

Ի դեպ, դեռևս մարտի 18-ին մամուլը գրել էր, որ Կամո Աղաջանյանին լռեցնելու համար Արայիկ Հարությունյանը պետության հաշվին Երևանի Զաքյան փողոցի բիզնես կենտրոններից մեկում շքեղ գրասենյակ է վարձակալել (Արայիկ Հարությունյանը Երևանում լինելու դեպքում հենց այդ գրասենյակում է իր հյուրերին ընդունում) և շքեղ կահավորում ապահովել:

«Արցախի կառավարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ միայն կահույքի համար վճարվել է ավելի քան 20 մլն դրամ»,- գրված էր նշված հրապարակման մեջ:

Կայքը հավելել էր նաև, որ Արայիկ Հարությունյանը խոստացել է Կամո Աղաջանյանին մասնակից դարձնել որոշ բիզնեսների, որոնք իրեն կամ իր մերձավորներին են պատկանում:

Միգուցե այս հանդիպումը հենց այդ խոստման տրամաբանության մե՞ջ էր տեղի ունենում…