Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Մամուլ

2020 թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ գործընկերները ՀՀ իշխանություններին ուղղակիորեն հուշել են, որ Ադրբեջանը և Թուրքիան մեր դեմ պատերազմի են պատրաստվում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ցանկացած պատերազմում պատասխանատվությունը կրում է ռազմաքաղաքական ղեկավարությունը: Եթե հաղթանակ է լինում, դափնիներն առաջին հերթին, բնականաբար, ընկնում են քաղաքական, իսկ հետո նոր զինվորական ղեկավարութան վրա: Պարտության դեպքում, բնականաբար, առաջին հերթին փորձ է արվում թիրախավորել ռազմական ղեկավարությանը: «Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Իսկ ինչո՞ւ է մեզ մոտ դա արվում պատերազմից հինգ ամիս անց, երբ Ազգային ժողովում անգամ համապատասխան քննիչ հանձնաժողով չի ստեղծվել: Ինչո՞ւ հիմա այն չի ստեղծվում, ու ինչո՞ւ են հիմա բանակը թիրախավորում: Նպատակը շատ պարզ է. սա իշխանությունների կողմից իրականացվող նախընտրական գործընթաց է, որը հանրայնացնող առաջին մունետիկը եղավ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ ուղղակիորեն ասելով, թե բանակ գոյություն չի ունեցել, ՄՈԲ-ը ձախողվել է, գեներալներն են մեղավոր, մարդիկ չեն կռվել և այլն: Լավ կլիներ՝ Սամվել Բաբայանը հիշեր, որ թե՛ վարչապետի պարտականությունները կատարող անձի, թե՛ ներկայիս պաշտպանության նախարարի, թե՛ ԱԽ քարտուղարի, թե՛ ԱՀ նախագահի մակարդակով հրապարակավ ասվել է, որ մենք առավել քան պաշտպանված ենք, և մեր թշնամու ցանկացած ոտնձգություն կստանա արժանի հակահարված: Կա՛մ չի իմացել այս հայտարարությունների մասին, կա՛մ հիշողության հետ որոշակի խնդիրներ ունի, կա՛մ էլ փորձում է մանիպուլացնել մարդկանց»:

Հայկ Նահապետյանը շեշտեց՝ հետագայում անաչառ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում կպարզվի ԶՈւ-երի հրամկազմի պատասխանատվության չափը: «Մեղավորության չափն էլ դատարանի որոշելիքն է: Բայց հիմա միայն զինվորականներին քավության նոխազ դարձնելն առնվազն անբարոյականություն է, որը թեպետ սովորական շարքային, քրիստոնյա և ավանդապաշտ քաղաքացիների համար անընդունելի է, բայց սույն իշխանությունների և իրենց գործիքակազմում ու աշխատաոճում անբարոյականությունը որպես նորմ ընդունածների համար օրինաչափ է: Այս մարդկանց մոտ բարոյականություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Ես կարող եմ մի քանի փաստարկ բերել, որոնք վկայում են քաղաքական իշխանության պատասխանատվության մեծ չափաբաժնի մասին, իսկ մեղավորությունը թող դատարանը որոշի:

2020 թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի ստորագրությամբ ՀՀ ԱԽ է փոխանցվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 2020 թ. սեպտեմբերի 16-17-ին կայանալիք համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների պլանը, որտեղ ՌԴ գործընկերները մեր երկրի օրվա իշխանություններին ուղղակիորեն հուշել են, որ Ադրբեջանը և Թուրքիան մեր դեմ պատերազմի են պատրաստվում:

Ավելին, այդ սցենարը գրված է եղել այդ զորավարժության մեջ, ինչը գրեթե ճշգրտությամբ կյանքի կոչվեց:

Իսկ ՀՀ իշխանությունները որևէ ձևով լուրջ չվերաբերվեցին կամ կանխամտածված անտեսեցին այդ ամենը, որովհետև դրանից հետո նրանք մեր ռազմական ու ռազմավարական դաշնակից պետությանը պետք է խնդրեին նվազագույնը կանխարգելելու սպասվելիք պատերազմը, առավելագույնը՝ օգնելու, որ այդ պատերազմում չպարտվեինք: Որևէ քայլ այդ ուղղությամբ չարվեց, մի քանի, իբրև թե, բացատրություն տվեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն իրականության հետ աղերս ունի այնքանով, որքանով այս պահին միմյանց հետ աղերս ունեն երկինքն ու երկիրը:

Հաջորդ փաստարկը, ըստ որի, իշխանությունները կարող էին հակառակորդին ստիպել կանգնեցնել պատերազմը մինչև հոկտեմբերի 18–19-ը՝ մինչև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ն. Փաշինյանին արված առաջարկը, հետևյալն է. երբ 2019 թ. ներկայիս պաշտպանության նախարարը զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, հայտարարել էր, որ մենք կարող ենք Ադրբեջանի տնտեսությանը կործանիչ հարված հասցնել: Ամենայն հավանականությամբ, խոսքը նավթամուղի, ջրամբարների, ինչպես նաև Բաքվի մասին էր՝ որպես նավթի մեծ տակառ: Ինչո՞ւ չեղավ այդ հարվածը, որի մասին հայտարարել էր այսօր բարձր պաշտոն զբաղեցնող անձը:

Հաջորդը. երբ հակառակորդը պատերազմ է սկսում, վստահաբար պետք է իմանա, որ հաղթանակի հավանականությունը 100 տոկոս է: Եվ իրենց այդ համոզմունքը հիմնվում էր օդում իրենց բացարձակ գերիշխանության վրա, մասնավորապես, ԱԹՍ-ների դեմ ՀՀ զինանոցում համարժեք զինատեսակների բացակայությամբ:

Ընդ որում, նախորդ իշխանությունները պլանավորել էին այդ զինատեսակները գնել 2018 թ.-ին»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խոսքը ռուսական այն զինատեսակների մասին է, որոնք էֆեկիվ կերպով չեզոքացրել են վերոնշյալ սպառնալիքը Սիրիայում և Լիբիայում:

«Ինչո՞ւ քաղաքական որոշմամբ չեղյալ հայտարարվեց ՌԴ-ից վերցնելիք 100 մլն վարկը՝ նախատեսված այդ զինատեսակները ձեռք բերելու համար: Փոխարենը պետբյուջեից ավելի քան 100 մլն դոլար ծախսվեց ինքնաթիռների գնման համար, որոնք պատերազմի ժամանակ աչքի ընկան 0 արդյունավետությամբ: Հիշենք նաև երկնքի պաշտպանված լինելու մասին ԱՀ նախագահի կենացային մակարդակով արված հայտարարությունը: Սրանք կարևորագույն դրվագներ են: Խոսքը քաղաքական իշխանության լրջագույն հայտարարությունների մասին է, որոնք իրականությանը, ցավոք, չէին համապատասխանում, ու մենք ունեցանք պարտություն: Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանն իր վրայից մեղավորության սլաքներն այլ ուղղությամբ է տանում: Նման մարդիկ բոլոր սխալների, կատարած ապօրինությունների համար բոլորին մեղադրում են՝ բացի իրենցից, իսկ այս դեպքում առաջին պատասխանատուն ու մեղավորն ինքն է»,-ասաց ռազմական փորձագետը:

Հայկ Նահապետյանը շեշտեց գեներալների, զինվորականների կողմից ակնկալվող կոշտ արձագանքի անհրաժեշտության մասին: Նրա խոսքով, այդ արձագանքը պետք է լիներ ինչպես պատերազմից հետո, այնպես էլ հենց պատերազմի ընթացքում. «Երբ քաղաքական անձինք ռազմական գործողությունների հետ կապված որոշումներ էին կայացնում, այդ թվում՝ ոչ ի պաշտոնե, այդ որոշումների կայացման ժամանակ գեներալները շատ ավելի կոշտ պետք է լինեին այդ անձանց միջամտությունը կանխելու համար: Սա չի եղել, և այս իմաստով զինվորականները պատասխանատվություն են կրում»:

Անդրադառնալով փաստացի նախընտրական պայքարի շրջանակներում բանակին առնչվող հայտարարություններին՝ Հ. Նահապետյանը նախ շեշտեց. «Նիկոլ Փաշինյանը շուրջ երեք տարի ոչ միայն բանակի, այլև Հայաստանի պետականության ոչնչացման գործընթաց է տանում: Հիմնավորեմ ասածս: Իշխանության գալու առաջին իսկ փուլից փակվեցին մի քանի կարևոր նախարարություններ: Պատերազմի մեջ գտնվող երկիրը գյուղնախարարություն չունի, սփյուռքի նախարարություն չունի այն դեպքում, երբ այդ նախարարությունն էր համակարգում սփյուռքի ամբողջ ներուժի ներգրավումը մեր երկրի տարբեր խնդիրների լուծման համար: Հիշեցնեմ նաև գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի փակման մասին: Բացի այդ, մինչև պատերազմը նման տարբեր լրջագույն պաշտոններում օգտագործված թաշկինակի մի քանի անգամ փոփոխություններ եղան:

Մի քանի անգամ ՀՀ ԶՈւ ԳՇ պետեր, ինչպես նաև ԱԱԾ տնօրեններ փոխվեցին: Այս բոլոր փոփոխություններն իրականում մեր պարտության նախապատրաստումն էին: Մեր միակ ինստիտուտը, որը քիչ թե շատ մրցունակ էր, բանակն էր:

Պարտությունից հետո թեպետ այդ մրցունակությունը նվազեց, բայց մենք, այնուամենայնիվ, այսօր բանակ ունենք: Ժամկետային ծառայության ժամկետի կրճատման մասին Ն. Փաշինյանի հայտարարությունն իր մեջ միգուցե նախընտրական որոշակի շոուի նպատակ է հետապնդում, բայց այն շատ վտանգավոր բաղադրիչ ունի: Պատերազմող երկրներում ծառայության ժամկետները ոչ թե կրճատում, այլ ավելացնում են: Երբ երկիրդ վտանգված է, և հավանականություն կա, որ հակառակորդը կարող է ռազմական ուժի կիրառմամբ առավելության հասնել, ծառայության ժամկետները չեն կրճատվում: Մեծ հաշվով, մնացած միակ ինստիտուտը ևս ոչնչացնելու ու փակելու նպատակ կա, որովհետև Փաշինյանին իշխանության բերած ուժերը Հայոց պետականության ոչնչացման խնդիր ունեն: Այդ համատեքստում ևս մեր պետական ինստիտուտներն առաջին խանգարող գործոնն են: Իսկ ավելի հստակ՝ Նիկոլ Փաշինյանը հայոց պետականության երրորդ հանրապետության լիկվիդացիոն գործընթացի վարչապետի պարտականությունները կատարող անձն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում