Հայերի վերջի՞ն կռիվը
Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք արդեն չունենք մոնոէթնիկ պետություն։ Հայաստանում ապրում են 98 տոկոսից ավելի հայեր, բայց դա թղթի վրա։ Պետք է հասկանալ, թե արդյոք մենք միասնակա՞ն ազգ ենք քաղաքական ու պետական առումով։
Մեր երկրում հիմա կան հայեր, կան նիկոլազգիներ, կան անորոշ ազգի բնակիչներ՝ անտարբերներ։ Չկա միասնական նպատակ, իղձ, ջանք։ Ոմանք ծանր են տանում արցախյան պետականության կորուստը, տղաների մահը և մեր պետության նվաստացումը, իսկ ոմանց համար ոչինչ էլ չի եղել։
Նիկոլն ու իր ուսապարկերն ասում են, որ մեր պարտությունը՝ մեր հաղթանակն է, քանզի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանը վերջապես կբացվի ու լավ կապրենք։
Հայերի ու նիկոլազգիների պատկերացումները, նպատակները, խիստ տարբերվում են ու հակադիր են միմյանց։ Ավելի ճիշտ՝ ամեն ինչ արվեց, որպեսզի ազգը պառակտվի ու թշնամանա իր ներսում՝ դառնալով փոխբացառող։ Իսկ այդպես չի կարող երկար շարունակվել։ Կա՛մ ազգը պետք է հաղթի ու տեր կանգնի պետությանը, կա՛մ ամբոխը կործանի այն։ Նիկոլը երկրորդ տարբերակի դրոշակակիրն է։
Ազգը ժողովրդացվել է, ժողովուրդը՝ ամբոխացվել, պետական կառավարումը՝ միտինգայնացվել։ Ամբոխը ազգություն և հայրենիք չունի։ Այն ունի կուռք և բացառապես ավերիչ ֆունկցիա։
Նիկոլն ազգի տակից հանեց ամբոխին ու «խուրդեց» պետության գաղափարը։
«Դուք զոհվել եք հանուն ոչնչի» կոդը դարձել է պետական, ավելի ճիշտ՝ չպետական գաղափարախոսության մեխը։ Այդ գաղափարախոսության շրջանակներում բանակում ծառայելը նիկոլենք դարձրել են հանուն ոչնչի, զինվորական դառնալը՝ անպատվաբեր, Արցախն՝ ատելի, Հայաստանը՝ անիմաստ։
Ներազգային այսպիսի պառակտումը միայն թշնամին կարող էր իրականացնել։ Հայերը կգտնե՞ն դիմադրության ու հաղթանակի ուժ։ Հարցս ամենևին էլ հռետորական չէ»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»