Փաշինյանի այցերի հասցեներն ընտրվում են դժվարությամբ. նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը, Արարատը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ամենշաբաթյա ռեժիմով մարզային այցեր իրականացնում, որն իրականում փաստացի նախընտրական քարոզարշավ է, թեպետ պաշտոնապես ընտրություններ չեն հայտարարված։ Ի դեպ, ուշագրավ է, որ Փաշինյանը խուսափում է խոշոր համայնքներից:
Մեր տեղեկություններով, Փաշինյանի այցերը կազմակերպելուց առաջ տքնաջան աշխատանք է կատարվում, դժվարությամբ ընտրվում են փոքր համայնքներ, որտեղ հնարավոր կլինի գոնե մի քիչ «պատկառելի»՝ ասենք՝ մի քանի տասնյակ հոգու մասնակցություն ապահովել, միևնույն ժամանակ երաշխավորել իրավիճակի վերահսկելիություն։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը բավականին նյարդային է վերադարձել հատկապես վերջին մարզային այցից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա կշտամբել է այցի կազմակերպիչներին ու որոշ համայնքապետների՝ նեղսրտելով, թե «մի հատ մարզային նորմալ այց չեք կարողանում կազմակերպել, դուք ընտրություն ո՞նց եք անցկացնելու»։
Փաշինյանին հատկապես նյարդայնացրել է, որ մարդաքանակ է ապահովվում մեծ թվով երեխաների ընդգրկվածությամբ, որոնք հանդիպումների ժամանակ առաջին պլանում էին։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ առաջիկա շաբաթվա մարզային այցը, որ նախատեսված էր կատարել Տավուշ, հնարավոր է հետաձգվի։
Ավելին, այս շրջանում նա այցերի ցուցակից հանել է Շիրակի, Լոռու, Սյունիքի և Արարատի մարզեր այցերը։ Բանն այն է, որ տվյալ մարզերում բավականին մեծ է հանրության դժգոհ հատվածը, և մարզային ներկայացուցիչները հորդորել են այս փուլում ուղղակի այց չանել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց