Ընտրահաղորդում 8
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության պաշտոնեական կայքի տեղեկատվությունը հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին և ղեկավարվելով ԸՕ սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասով, ինչպես նաև, նույն հոդվածի 7-րդ կետով սահմանված դրույթների պահանջներով, տեղեկացնում ենք, որ 17.04.21թ.-ին, ՀՀ Վարչապետը, խախտելով ՀՀ սահմանդրական կարգը և ԸՕ նույն 19-րդ հոդվածի 5.1-րդ մասով սահմանված պահանջները, «Ներհանրապետական այցեր» իր պաշտոնեական լիազորությունների իրականացման ժամանակ, նախընտրական քարոզչություն է իրականացրել, մասնավորապես ասելով՝
«2021թվականի հունիսի 20-ին, ձեզնից յուրաքանչյուրը կարող է դատել՝ մեզ էլ կարող եք դատել, մյուսներին էլ կարող եք դատել…Եվ ես հույս ունեմ, ես համոզված եմ, որ հայ ժողովուրդն արդար կդատի…Եվ մենք խորհրդարանական ընտրությունների գնում ենք 2 պատճառով…»
Տեղեկացնում ենք նաև, որ այդ կարգավիճակում, Վարչապետը խախտելով ԸՕ-ի 19-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված պահանջները, ընտրողներին ծառայություններ է մատուցել (մանկապարտեզ, ճանապարհ)…
Իր գործողությունների և հայտարարությունների արդյունքում, երկրի ղեկավարը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության հետևյալ դրույթների մի շարք ենթադրյալ խախտումներ, այն են՝
1. Ընտրաքարոզչություն է իրականացրել, որի համար լիազորված չէ ՀՀ օրենսդրությամբ (հոդված 6-րդի 1-ին մաս);
2. Յուրացրել է ՀՀ Նախագահի լիազորությունը նշանակելով ընտրությունների անցկացման օրը (հոդվածներ 2-րդ և 93-րդ);
3. Հայտարարում է, որ յուրացնելու է օրենսդիր մարմնի լիազորությունները Վարչապետի նշանակման գործում (հոդվածներ 2-րդ և 149-րդի 2-րդ մաս);
4. Հայտարարում է, որ ԱԺ-ի կողմից իր հրաժարականն ընդունելուց հետո, կախված իր համար անցանկալի հետևանքներից, այնպես կանի, որ նորից կընտրվի (հոդվածներ՝ 2-րդ և 149-րդի 3-րդ մաս);
ԸՕՎՀՀ


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց