Զինվորական ծառայության ժամկետը ոչ թե պիտի կրճատել, այլ երկարացնել. Աշոտ Մինասյան
Յուրաքանչյուր մարդ, որը հասկանում է պետության արժեքը, պետք է գիտակցի, որ զինվորական ծառայության ժամկետը ոչ թե պիտի կրճատել, այլ երկարացնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիսական ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ժամկետային զինծառայության ժամկետը պիտի կրճատվի։
«Մի մարդ, որը բանակում չի ծառայել, ի՞նչ է հասկանում բանակի արժեքից, որ նման ատահայտություններ էլ անի։ Ոչ մի լավ բան սպասելու չէ այն տեսակից, որը չգիտի, թե հայրենիքը, պետությունն ինչ են։ Պետության ամենամեծ սյուներից մեկը բանակն է։ Ինչ կարելի է սպասել նման կենդանուց, որի անունը Նիկոլ Փաշինյան է»,- ասաց ազատամարտիկը՝ հիշեցնելով աշխարհի, մասանավորապես Իսրայելի փորձը, որտեղ անգամ կանայք են զինվորական ծառայության անցնում։
Հարցին՝ մինչ Ադրբեջանը հայտարարում է, որ մեծացնում է իր սպառազինությունը, ստեղծում է էլ ավելի ուժեղ բանակ, հայկական կողմը այսպիսի նախաձեռնությունների մասին է հայտարարում, ո՞րն է մեր իշխանությունների նպատակը, ի՞նչ ԶՈՒ ենք ցանկանում ունենալ, ի պատասխան Մինասյանն ասաց․ «Այս ամենը պետության կործանում է նշանակում։ Նա հո չի՞ եկել պետություն կառուցելու, զավթել է պետության ղեկը, որ պետությունն ու պետականությունը քանդի, կազմալուծի»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց