The National Interest-ն Ալիևին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ
Ամերիկյան The National Interest ամսագիրը լայնածավալ հոդված է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա նախաձեռնությամբ Բաքվում բացված «պուրակ-թանգարանի» մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածագիր Մայքլ Ռուբինն Իլհամ Ալիևին համեմատել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հետ, իսկ Բաքվում բացված «պուրակ-թանգարանը»՝ Բաղդադի «Կադիսիայի թրեր» հաղթակամարի հետ:
«Ալիևը, որը երբեք չի ծառայել բանակում, նույնիսկ երբ իր հասակակիցները կռվում էին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում, զբոսնում է զինվորական համազգեստով՝ ցուցադրելով հայկական ռազմատեխնիկան և հայ զինվորների մոմե մոդելները: Բաքվի պուրակի կենտրոնական տարրը սպանված և գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված կամարն է: Այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց, որոնցից մի քանիսին նա կարող էր սպանել գերության մեջ, ընդգծում է ցուցադրության անհամությունը»,- նշում է հոդվածագիրը:
Լրագրողը ընթերցողին հիշեցրել է, թե ինչպես էր կառուցվել Բաղդադում «Կադիսիայի թրեր» հաղթակամարը, որը խորհրդանշում էր Սադամ Հուսեյնի Իրաքի հաղթանակը իրանա-իրաքյան պատերազմում: Հաղթակամարը պատրաստված էր պողպատից, որը ստացվել էր զոհված իրանցի զինվորների սաղավարտներից և զենքից: Ռուբինը նշում է, որ այն ժամանակվա Հուսեյնի ելույթը քիչ էր տարբերվում Ալիևի ելույթից:
«Խիզախ իրաքցիները կատարել են լեգենդար սխրանքներ՝ ի պաշտպանություն իրենց հողի և սուրբ հավատքի: Մենք որոշել ենք, որ իրաքցիները կանցնեն իրենց ծածանվող դրոշի ներքո, որոնք պաշտպանված են իրենց սրերով, որոնք կտրել են ագրեսորների պարանոցը: Յուրաքանչյուր ոք, ով կայցելի ռազմավարների զբոսայգի, կտեսնի մեր բանակի ուժը, կտեսնի մեր կամքի ուժը և այն, թե որքան դժվար էր հաղթանակի հասնել», - հիշեցնում է հոդվածագիրը Հուսեյնի խոսքերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց