Փաշինյանի կողմից պատերազմի, օպերացիաների մասին հայտարարությունը մի շարք զինվորականների խիստ մտահոգել է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ ամբիոնից պատերազմի, արված օպերացիաների, թերացումների մասին հայտարարությունը մի շարք գեներալների, գնդապետների խիստ մտահոգել է, թե ինչու էր այդ մասին ԱԺ ամբիոնից վարչապետը հրապարակավ ասում:
Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ բարձրաստիճան զինվորականները քննարկել են, որ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետի և վարչապետի այս հրապարակային վեճը լավ տեղ չի տանի ու բանակին նոր մարտահրավերներ կնետի: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ մարտի 22-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈւ հրամկազմին է ներկայացրել Արտակ Դավթյանին, փակ քննարկման ժամանակ գեներալներից շատերը հետաքրքրվել են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում, արդյոք իրենք 44-օրյա պատերազմի հետ կապված ինչ-որ քրեական գործերով են անցնելու կամ դատվելու:
Փաշինյանը վստահեցրել է, որ ոչ մի փաստահավաք խումբ չի ստեղծվելու, որևէ քննություն չի իրականացվելու, բոլորը կարող են իրենց գործառույթները հանգիստ իրականացնել: Ավելին, ըստ նույն տեղեկությունների՝ Փաշինյանը նշել էր, թե իրենք կարող են ներքին քննարկումներ իրականացնել ու իրենց մեջ որոշել՝որտեղ ով ինչպես սխալվեց, հետևություն անեն: ԶՈւ հրամկազմն էլ, վստահ լինելով, որ ամեն ինչ լավ է, խաղաղվել ու անցել էր իր գործին: Բայց նախօրեին վարչապետի ելույթից ՊՆ-ն ու ԶՈւ. կազմը, կարելի է ասել, տագնապի մեջ Են, քանի որ առաջիկայում հնարավոր են կտրուկ շրջադարձեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...