Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող պատերազմին առնչվող քրեական գործով։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին քննչական կոմիտեից։ Խոսքը վերաբերվում է Ջալալ Հարությունյանի հրամանով թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված և շրջափակման արդյունքում զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործին։ Այս դեպքի շրջանակներում փետրվարի 13–ին ՀՀ քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածի 4–րդ մասով (պատերազմի ժամանակ իշխանության անգործությունը) մեղադրանք է առաջադրվել ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։

Գեներալ –մայորի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Այս դեպքը բացահայտվել և լուրջ հանրային արձագանք էր ստացել պատերազմից հետո։ Այսպես. պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 11–ին, Ջալալ Հարությունյանի հրամանով Մարտունի 3 պաշտպանականից 72 հոգանոց վաշտ են ուղարկել Հադրութ-Ջրական ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանը դիմակայելու համար, արդյունքում զինվորներն ընկել են շրջափակման մեջ, ինչի արդյունքում, ցավոք, մեծ մասը զոհվել, որոշներն էլ անհետ կորել են։ Ըստ մեղադրանքի՝ Առստամյանն ըստ հրամանի՝ պարտավոր էր դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի 72 զինծառայողներին, մինչդեռ տղաներին այդ ուղղությամբ ուղարկել է հենց ՊԲ հրամանատարը՝ քաջ իմանալով, որ այդ հատվածն արդեն անցել է թշնամու վերահսկողության տակ։ Պատերազմի ընթացքում այս և նմանօրինակ շատ այլ դեպքերից հետո հետո գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը, որը մարտական գործողությունների ժամանակ մեքենայի պայթյունի արդյունքում այրվածքներ էր ստացել, տևական բուժումից հետո պաշտոն ստացավ Երևանում՝ նշանակվելով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: Իսկ Կարեն Առստամյանը նոյեմբերի 8–ին ազատվեց 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից, ապա ամիսներ անց՝ նրան մեղադրանք առաջադրվեց։

Նշենք, որ Առստամյանը, նախքան ՊԲ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը, լուրջ մարտական ուղի է անցել։ Վերջին 15 տարվա ընթացքում Առստամյանը ղեկավարել է ՊԲ մի քանի պաշտպանական շրջաններ, եղել է Բանակի ինժեներական ծառայության պետ։ Առստամյանի հրամանատարությամբ այս տարիների ընթացքում հայկական կողմին հաջողվել է լուրջ հակահարվածներ հասցնել թշնամուն Մարտունու և Մարտակերտի ուղղություններում։ Համաձայն «Հետքի» հրապարակման՝ 2008-ի մարտի 3-ի լույս 4-ի գիշերը, երբ Երեւանում արտակարգ դրություն էր հայտարարված հայտնի քաղաքական իրադարձություններից հետո, ադրբեջանական հատուկ ստորաբաժանումը Մարտակերտի Լեւոնարխ գյուղի ուղղությամբ ներխուժել էին Առստամյանի գլխավորած զորամասի պաշտպանական դիրքեր ու գրավել դրանցից մեկը: Մի քանի ժամ անց մերոնք թշնամուն հետ էին շպրտել: Եթե հայկական կողմից վիրավորվել էր երկու սպա, ապա ադրբեջանցիները տվել էին 30-ից ավելի վիրավոր ու 11 զոհ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ: Առստամյանի զորամասի վրա թշնամին հարձակումներ է գործել նաև 2010-ի աշնանը, սակայն երկու դեպքում էլ լուրջ հակահարված է ստացել։ Այդ ժամանակահատվածում տեղի ունեցած պաշտպանական մարտերի պատմությունը, որպես օրինակելի նմուշ անգամ փակցվել է մարտական դիրքերի գետնատնակներում: Առստամյանի ղեկավարած ստորաբաժանումները թշնամուն ջախջախել են նաև 2014թ. օգոստոսյան դիվերսիաների ընթացքում։ Այդ ժամանակ Առստամյանը զբաղեցնում էր 3-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը։

Իսկ 2020–ի Արցախյան վերջին պատերազմի ժամանակ զորքերի հմուտ եւ անխափան ղեկավարումն իրականացնելու, թշնամու մեծաթիվ ուժեր ջախջախելու համար Առստամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանով։ Ընդ որում, գեներալ-մայոր Առստամյանը շքանշանի է ներկայացվել 2020թ. հոկտեմբերի 26–ին՝ Հադրութ ուղարկված զինծառայողների հետ կապված միջադեպից երկու շաբաթ անց։ Նման իրավիճակում հարց է առաջանում, արդյոք բանակի հրամանատարությունը տեղյակ չի եղել գեներալի «անգործության» մասին, թե՞ քաջատեղյակ լինելով այդ պատմությունից, շքանշանով «կաշառել է» զինվորականին՝ հաշվի առնելով, որ անհավասար կռվում փորձառու զինվորականների խիստ կարիք կար։ Արդյոք կհաջողվի Քննչական կոմիտեին ապացուցել Առստամյանին առաջադրված մեղադրանքը, թե քրեական գործը կկարճվի՝ հանցակազմի բացակայության հիմքով, ցույց կտա ժամանակը։