Ճանապարհների ապաշրջափակում կոչվածը հանգեցնելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան
Բաքվում ռազմական ավարի պուրակ բացելով՝ Ալիևը և իր հանցախումբը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Արցախյան և՛ առաջին, և՛ երկրորդ պատերազմները հենց իրենք են սկսել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով , որ այս երևույթը ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև՝ միջազգային հանրության գնահատականին պետք է արժանանա։
«Ադրբեջանցիներն իրենց գործողություններով ապացուցել են միջազգային հանրությանը, որ իրենք մշտապես խախտում են պատերազմական գործողությունների բոլոր կանոնները, խախտում են մեր նկատմամբ մարդասիրական նորմերը, իրենց այս քայլով կրկին ապացուցում են դա»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը:
ՊՆ նախկին նախարարի համոզմամբ՝ ռազմական ավարի պուրակի բացումը ապացուցում է նաև, որ հակառակորդը երբեք էլ պատրաստ չի եղել խաղաղության և շարունակելու է ճնշումները Հայաստանի վրա: Մինչդեռ հայկական կողմը արժանի պատասխան չի տալիս Ադրբեջանի քայլերին և հայտարարություններին։
«Դա նրանից է, որ պարտվող կողմը և պարտվող կողմի ղեկավարությունը միշտ հոգեբանական ճնշման տակ է և չի կարողանում պատասխանել, դրա վառ ապացույցն այն է, որ արդեն երկու օր է պուրակի բացման մասին խոսակցությունները զարգանում են, մեր համացանցը լցված է տարբեր տեղեկություններով, Ադրբեջանի ղեկավարի լկտի պահվածքով, բայց Հայաստանից որևէ մեկը այդ երևույթին պատասխան չի տալիս»,-ասաց Օհանյանը:
Անդրադառնալով Ալիևի՝ կոնֆերանսներից մեկի ժամանակ հնչեցրած հայտարարություններին, որտեղ նա Զանգեզուրը և Սևանը պատմական ադրբեջանական հողեր էր համարել, նաև Երևան «վերադառնալու» մտադրության մասի խոսել՝ ՊՆ նախարարն արձագանքեց․
«Այդ հայտարարությունները միշտ էլ եղել են, Ալիևը երբևիցե չի թաքցրել, որ Արցախի նկատմամբ այս պատերազմից հետո նրանք շարունակելու են ճնշումները Հայաստանի վրա, իսկ ճանապարհների, ենթակառույցների ապաշրջափակումը, տնտեսության զարգացման համար հույսեր տալը լոկ խոսքեր են»,-ասաց Օհանյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...