Իշխանությունների կողմից քարոզվող խաղաղությունը կարող է մեր ազգային խայտառակությունը դառնալ
ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ադրբեջանի բռնապետն այսօր պատասխանել է իր հայաստանյան կոլեգաներից մեկի այն հարցին, թե ինչն է խանգարում մեզ լինել ավելի կառուցողական։
Մինչ մեր իշխանությունները ժողովրդին պատրաստում են խաղաղության, նա՝ Ալիևը, հպարտ ճեմելով մեր զոհված տղաների սաղավարտներով պատված այգում՝ հստակ ցույց տվեց, թե որտեղից է սկիզբ առնում և շարունակվում սնվել ազգամիջյան ատելությունը։
Մեզանից խաղաղասեր ժողովուրդ չկա, հավատացեք, բայց խաղաղությունը չեն մուրում, դրան պատրաստվում են՝ զինելով և կատարելագործելով բանակը, ստեղծելով նպաստավոր քաղաքական միջավայր։ Այս իշխանությունների կողմից քարոզվող խաղաղությունը մեզ համար ո՛չ հնարավորություն է, ո՛չ պատմական շանս, ինչպես ոմանք են պնդում։ Դա կարող է մեր ազգային խայտառակությունը դառնալ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»