«ՀՀ նախագահն այսօր դիմել է ՍԴ․ սպառնացող վտանգը այս փուլում կասեցված է»․ Արթուր Ղամբարյան
Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Նախագահն այսօր դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին հայտնի նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով: Շնորհավորում եմ դատական համակարգի անկախության հարցերով մտահոգված դատավոր գործընկերներիս: Սպառնացող վտանգը այս փուլում կասեցված է:
Քաղաքական իշխանության նախաձեռնած այս օրենսդրական փոփոխությունները միտված են՝ «վերահսկողության» դաշտ բերելու ոչ կոնֆորմիստ դատավորներին, որի արդյունքում փաստացի կվերացվի դատավորի անկախության օբյեկտիվ սահմանադրական իրավունքը և կխարխլվի մարդու՝ արդար դատաքննության հիմնական իրավունքը:
Շնորհակալություն հայ իրավաբան գիտնականներին (Գ. Դանիելյանին, Գ. Ղազինյանին և մյուսներին) իրենց մտահոգությունների մասին բարձրաձայնելու և որոշումների կայացման վրա ազդելու համար:
Սպասնեք ՍԴ-ի որոշմանը»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»