Տղերքի դեռ տարին չի հելել, դուք էս ի՞նչ եք անում
«Փառք Աստծո, էս պատերազմում ես մտերիմ մարդ չեմ կորցրել, գերի կամ անհետ կորած բարեկամ չունեմ։ Թվում է, թե ես երջանիկ պետք ա լինեմ, բայց դա այդպես չէ։ Ես ամեն օր լսում ու կարդում եմ տղերքի պատմությունները ու իրենց հարազատների վիշտն արդեն իմ անձնականն ա դարձել։
Քիչ առաջ էլ զոհված տղերքից Էրիկի մորաքրոջ հետ էի հանդիպել։ Երկար պատմեց ու վերհիշեց Էրիկին։
Այդ ժամանակ էր, որ զանգեց Էրիկի զոհված ծառայակից ընկերներից մեկի մայրն ու հեկեկալով պատմում էր երեկվա քեֆ-ուրախության, հրավառության մասին։ Իրենք այդ տարածքում են ապրում, այդ ամենն իր աչքի առաջ էր եղել… Բարձրախոսը միացված էր, ու նա հեկեկալով պատմում էր, թե ոնց էր հրավառության ամեն գմփոցի հետ զոհված տղերքը գալիս աչքի առաջ…
Ես, որ ոչ ներկա էի գտնվել այդ առիթին, ոչ էլ մասնակից էի դրան, ինձ մեղավոր զգացի, չգիտեի ինչ պատասխանել։
Գիտե՞ք ցավը որն է, որ էս ամենը չպետք ա լիներ։ Էս ճոխությունն ու շքեղությունն ընդհանրապես չպետք ա երևար։ Էս սգացող ազգի մեջ դու ցույց ես տալիս, որ երջանի՞կ ես, է ո՞վ չգիտի, է ո՞ւմ ես դա ապացուցում, մի բուռ դարձած ծնողների՞ն…
Չգիտեմ, անկեղծ եմ ասում, չգիտեմ ինչ որակում տամ էս ամենին։ Ես ինքս ինձ մեղավոր եմ զգում, որովհետև ինքս ինձ համոզել էի ու հավատում էի, որ էսքան ջահել տղու հողը դնելուց հետո հայ մարդը գոնե մի փոքր կզսպի իր ցուցամոլ ցանկությունները։ Պարզվեց՝ չէ…
Տղերքի դեռ տարին չի հելել, տղա կա դեռ քառասունքը դուրս չի եկել, վերջին հաշվով տղա կա, ում մասունքները դեռ չեն գտել, դուք էս քեֆ-ուրախությունը անում եք, որ ո՞ւմ ի՞նչ ապացուցեք։ Որ սգացող ծնողին ցույց տաք ձեր ոտքով-ձեռքով տղու երջանկությո՞ւնը։ Հավատացեք, ոնց պետքն ա ցույց տվեցիք, դեռ մի բան էլ ավել…»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած