«Պետական համակարգում միշտ եղել է երեք խումբ աշխատողներ…».Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պետական համակարգում միշտ եղել է երեք խումբ աշխատողներ՝ պրոֆեսիոնալներ, կոֆե խմողներ և բուռն աշխատանքի իմիտացիա անողներ։
2018-ին առաջին խմբից շատերը դուրս եկան համակարգից, ուրախացնելով մասնավոր դաշտը ու հեդհանթեռներին։ Նրանք էլ, ով չգնաց, մնացին պարալիզացված։ Քանի որ հաճախ շատ հարցեր լուծվում էին ավելի արագ տարբեր գերատեսչությունների միջին օղակի պրոֆեսիոնալների իրար հետ զանգվելով և օգնելով։
Երկրորդ ու երրորդ խմբի կյանքում առանձնապես ոչինչ չփոխվեց, քանի որ կապ չուներ իր նոր ղեկավարը նախկինում առաքիչ էր, մատուցող, թե ստաժոռից վարչության պետ 10 տարում ճանապարհ անցած մարդ։
Հիմա լինելու ա խնդիր էդ պրոֆեսիոնալ կադրերին հետ բերելու համակարգ, իսկ դա լինելու ա ծայրահեղ ծանր։ Որովհետև իրենց նախկին կյանքը բացի սահմանափակումներից, դիսցիպլինայից ու ցածր աշխատավարձից, նաև 24-ժամյա սթրեսս ու պատասխանատվություն էր։
Դա միայն կողքից կարող է թվալ երանելի պաշտոն։ Պրոֆեսիոնալի համար դա անձնական կյանքի բացակայություն ա, հիվանդանալու իրավունք չունենալ ա ու անծայրածիր անշնորհակալ գործ։
Միակ մոտիվացիան հետ գալու կարող է լինել գիտակից թիմը, հստակ պատկերացումը, թե ուր ենք շարժվելու ու ինչի համար, ու նաև սեփական կյանքը դժողքի վերածելու պատրաստակամությունը։
Դրա համար, երբ դուք ասում եք աթոռակռիվ, դուք նույնիսկ չեք պատկերացնում, ինչ հաճույքով շատերը էդ աթոռից, սենյակից ու շենքերից հեռու խախանդ կապրեին»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»