Այս ընտրությունները լինելու են ատելության ընտրություն. Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս ընտրությունները լինելու է ատելության ընտրություն։ Նախկիններին ատողներով Նիկոլը մրցելու է Քոչարյանի հետ, ում ընտրազանգվածը լինելու է Նիկոլին ատողները։
Որեւէ դրական, կառուցողական գաղափար այս ընտրություններում չի կարող աշխատել, քանի որ հիմա ամենաուժեղ էմոցիան ատելությունն է, որը սպանում է որեւէ դատողություն, ռեալ գնահատական ու նախընտրական ծրագիր։
Նիկոլին ատողներից եւ նախկիններին ատողներից բացի կան նաեւ շատերը, ովքեր ատում են երկուսին էլ, բայց նրանք չեն գնա ընտրության։ Սրանց վրա են հույս դնում «երրորդ ուժերը»՝ մարդ-կուսակցությունները, ովքեր փորձելու են կրկնակի ատող այս զանգվածի միջոցով ձայները փոշիացնել, իսկ հետո իրենք իրենց ծախել Նիկոլի կամ նախկինների վրա։
Սա չի կարող լինել ապագայի ընտրություն, սա ատելության մրցակցություն է։ Ընտրության համար նախ անհրաժեշտ է հասարակությունից հանել ատելության գեներատորին՝ Նիկոլին, իր «Perfect TV»-ների, ուսապարկերի եւ ֆեյքերի հետ միասին, մարդկանց ժամանակ տալ ատելության հիպնոսի տակից դուրս գալու, եւ նոր միայն գնալ ընտրությունների։
Ատելության ընտրությունը փակուղի է, իսկ եթե ճար չկա եւ ընտրությունների նպատակը հասարակության նիկոլաթափումն է լինելու, ապա պետք է խոսել այդ մասին, պետք է ասել, որ սա նախնական միջոցառում է, որից հետո մարդկանց կտրվի ընտրության հնարավորություն»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»