Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

ԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղում
Հայաստան

Դավիթ Բաբայանը չի բացառում, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգանները

 

Այն ինչ կատարվում է Ադրբեջանում մեր ռազմագերիների հետ միջազգային և մարդասիրական իրավունքների կոպտագույն խախտում է,- այս մասին «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ ընդգծել. «այս ամենը պետական բարձրագույն մակարդակում ահաբեկչություն և ավազակապետություն է»:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե իրենց մոտ այլեւս հայ ռազմագերիներ չկան, իսկ Բաքվում գտնվող հայորդիներին ներկայացրել են որպես դիվերսանտներ։

«Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը, մենք դա երբեք չենք մոռացել: Չնայած, այնուամենայնիվ, ոմանք մոռանում են, թե ինչ են իրենցից ներկայացնում Ադրբեջանը և Թուրքիան: Տպավորություն է ստեղծվում, որ այդ երկրները հատուկ հիշեցնում են մեզ դրա մասին:

Միջազգային հանրությունը պետք է արձագանքի այս իրավիճակին և իր գնահատականը տա, բայց այս հարցում նույնպես մենք չպետք է չափազանց մեծ սպասումներ ունենանք: Մենք պետք է անընդհատ աշխատենք այս հարցով, տարբեր միջազգային ատյաններում: Այն, ինչ անում է Ադրբեջանը, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, հնարավոր է, որ այնտեղ մեր գերիները ենթարկվում են խոշտանգումների, տարբեր տեսակի անմարդկային վերաբերմունքի», - շեշտել է Բաբայանը:

Երեկ՝ ապրիլի 8-ին, ՀՀ իշխանական խողովակներով տեղեկատվություն տարածվեց, թե ռազմագերիների խումբ է վերադառնալու հայրենիք եւ այդ նպատակով Մուրադովը մեկնել է Բաքու, անգամ ծնողներ էին գնացել օդանավակայնի տարածք՝ զավակներին դիմավորելու։ Մինչդեռ, ինքնաթիռը վայրէջք է կատարել՝ առանց գերիների։ Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովն այսօր հայտարարել է, որ իրականում գերիներ վերադարձնելու պայմանավորվածություն չի եղել եւ իր այցը պայմանավորված չի եղել նրանց տեղափոխումն իրականացնելու հանգամանքով։ Ավելին, նման տեղեկատվության տարածումը նա պրովոկացիա է որակել։

Արցախի արտգործնախարարի գնահատմամբ՝ երեկ տեղի ունեցած միջադեպի հարված է հասցվել նաեւ խաղաղապահ առաքելությանը:
«Հասկանալի է, որ երեկվա միջադեպը պատահականություն չէր, դա լավ մտածված ծրագրի մի մաս էր: Ադրբեջանը երբեք պատահական ոչինչ չի անում»,- նկատեց նա:

«Փաստինֆո»-ի հարցին, թե որքանով են հավաստի տեղեկությունները, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգաններ, Արցախի ԱԳՆ ղեկավարը պատասխանեց, որ դա բացառել չի կարելի:

«Ես ուզում եմ շեշտել, որ միջազգային հանրությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի մեր գերիներին և ռազմագերիներին ադրբեջանական գերությունից ազատելու համար», - շեշտեց Բաբայանը: