Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

ԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղում
Հայաստան

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը թողնում է պաշտոնը

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: 

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Լարիսա Մինասյանը, ով ԲՀՀ Հայաստանի գործադիր տնօրենն էր 21 տարի, բացառիկ առաջնորդությամբ ղեկավարել է Հիմնադրամը՝ առաջ մղելով բաց հասարակության արժեքներն ու առաքելությունը Հայաստանում: Նրա պաշտոնավարման ընթացքում Հիմնադրամն իրականացրել է մի շարք կարևոր նախաձեռնություններ, ինչպես օրինակ՝ պալիատիվ խնամքի համակարգի ներդնումը, հոգեկան առողջության պահպանման և բարելավման ծրագրերը, քրեական արդարադատության համակարգի բարելավումը, գիտության և կրթության ոլորտի զարգացմանն ու ներառականությանը միտված ծրագրերը, և մի շարք այլ նախաձեռնություններ:

2008 թ.-ի Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն օգնել է սոցիալական ծանր կացության մեջ հայտնված ավելի քան 65,000 հայաստանցի ընտանիքի` ապահովելով նրանց համար կենսական մի շարք ծառայություններ: 2020 թ.-ին Հիմնադրամն աջակցեց Հայաստանում Քովիդ-19 համավարակի հետևանքով առավելապես տուժած ընտանիքներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց: Այս աշխատանքները շարունակվում են մինչ օրս:

«Ինձ համար մեծ պատիվ էր երկու տասնամյակ ղեկավարել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը: Ես երջանիկ եմ, որ այս տարիների ընթացքում աշխատել եմ նվիրված անձնակազմի, տնօրենների խորհրդի և մեր խիզախ գործընկերների հետ` անցնելով բացառիկ և անհավատալի մարտահրավերների միջով: Հիմնադրամի աշխատանքը շարունակում է կարևոր մնալ նաև այսօր, գուցե այժմ ավելի, քան երբևէ: Իմ հանձնառությունն է հիմա՝ այս կարևոր հանգրվանում, առաջնորդության այնպիսի հնարավորություն ստեղծել, որը կուղղորդի Հիմնադրամի ընթացքը հաջորդ քսան տարիների համար: Ես վստահ եմ իմ գործընկերների մասնագիտական և անձնական կարողություններին և որակներին՝ ազդեցիկ նախաձեռնություններ իրականացնելու, Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և մարդկանց աջակցելու ժողովրդավարական և բաց հասարակության որոնման գործում», – ասել է Լարիսա Մինասյանը:

Ղեկավար կազմի այս անցումային ժամանակահատվածում Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը հավատարիմ է մնում իր աշխատանքին՝ երկրում մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը, թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, քաղաքացիական հասարակության աջակցմանը, կրթության, առողջապահության և արդարադատության հասանելիության ապահովմանը:

ԲՀՀ Հայաստանի տնօրենների խորհուրդը սերտորեն համագործակցում է Հիմնադրամի աշխատակազմի հետ և վերահսկելու է նոր գործադիր տնօրենի ընտրությունն առաջիկա ամիսներին:

«Տնօրենների խորհուրդը պատրաստ է սերտ համագործակցել Հիմնադրամի աշխատակազմի և նոր ղեկավարության հետ անցումային այս շրջանում: Հիմնվելով Լարիսա Մինասյանի տպավորիչ ժառանգության վրա՝ մենք կշարունակենք աջակցել մեր գործընկերներին և Հայաստանի քաղաքացիական հասարակությանը», – ասել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Քյուրումյանը: