Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

ԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղում
Հայաստան

Ղազախստանում կալանավորել են ՀՀ պատվավոր հյուպատոսին, իսկ ԱԳՆ-ն տեղյակ չէ

Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանը կալանավորված է: Նրա նկատմամբ դատարանը տնային կալանք է կիրառել: Նրան մեղադրում են Ղազախստանի բնապահպանական օրենսդրությունը խախտելու մեջ: Այս մասին հայտնում է Ղազախստանի zakon.kz էլեկտրոնային թերթը: Հայ գործարարին սպառնում է 7-10 տարվա ազատազրկում, գրում է hraparak.am-ը:

Ըստ պարբերականի, արդեն երկար տարիներ Բեստամակ գյուղի բնակիչները, որի մոտակայքում է գտնվում Տերտերյանների խոզաբուծարանը, պահանջում են փակել այն, քանի որ տարածքում ահավոր գարշահոտություն է տարածվում: Գյուղի բնակիչները բողոքել են, որ Տերտերյանին պատկանող ձեռնարկությունը թունավորում է գետերը, հողը՝ օրական հարյուրավոր խոզի գլուխներ բնության գիրկը նետելով:

Հայ գործարարն անցյալ տարեվերջին աղմկոտ սկանդալի կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ Արեւմտյան Ղազախստանի Ակտյուբինսկի մարզի բնապահպանական վարչությունը, տեղի իշխանությունները Բեստամակ գյուղի բնակչության բողոքի ակցիաների հետքերով ստուգումներ իրականացրին նրան պատկանող խոզաբուծարանում: Ստուգումներով հաստատված համարեցին, որ խոզաբուծական համալիրը կենսաբանական թափոններն ուղղակի թաղել է Բեստամակ գյուղի մոտակայքում: Ըստ Ղազախստանի իրավապահների, գետնի տակից մոտ 200 տոննա թափոն են հանել: Պարզվել է նաեւ, որ երկու տարի ձեռնարկությունը թափոններն արտանետել է շրջակա միջավայր՝ չունենալով համապատասխան թույլտվություն: Արդյունքում ՀՀ պատվավոր հյուպատոսին սնանկացրել են՝ 7 մլրդ թենգե տուգանք սահմանելով, ինչը մոտ 7,5 մլն դոլար է։

Նրա գործը դատարանում է: Մյուս կողմից, տեղեկություններ կան, որ Հայկ Տերտերյանի ձեռնարկության վերաբերյալ տեղի իրավապահների կողմից հրապարակվող լուրերը չափազանցված են, որ Ղազախստանի իշխանությունները վերջին տարիներին ընդգծված նեգատիվ վերաբերմունք ունեն հայազգի գործարարների նկատմամբ, եւ որ պետականորեն նրանց բիզնեսը խլելուն ուղղված քաղաքականություն է ընթանում: Ղազախստանի արդարադատության որակի մասին է վկայում երկու տարի առաջ հայազգի գործարար, 6 երեխայի հայր Գեղամ Ասրյանի հետ կատարվածը: Նրան Ղազախստանի նույն՝ Ակտյուբինսկի մարզում մեղադրեցին խարդախության մեջ: Իսկ երբ նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը մեկնեց Ղազախստան եւ քննիչներին ներկայացրեց փաստաբանի արտոնագիրը՝ Գեղամի եւ երկու այլ հայ քաղաքացիների շահերը ներկայացնելու համար, Ակտոբե քաղաքի քննիչը նրան բերման ենթարկեց, առգրավեց փաստաթղթերը, անձնագիրը եւ սպառնալով, որ կազատազրկի, հրահանգեց, որ փաստաբանն այլեւս չհայտնվի իրենց քաղաքում ու չփորձի որեւէ հայի պաշտպանել: Իսկ երբ փաստաբանը հաջորդ օրը պահանջել է իր փաստաթղթերը, նրանից պահանջել են 20 հազար դոլար:

«Ղազախստանում հայ գործարարներին դրած՝ մորթում են, ունեզրկում են, ռեյդերություն են անում, հենց տեսնում են՝ կայացած բիզնեսմեն է, սկսում են սնանկացնել,- ասում է մեր աղբյուրը, որն առնչվել է Ղազախստանի բիզնես-աշխարհին։- Տերտերյանը մեծ բարեգործություններ է արել Բեստամակ գյուղի համար, վերջապես, նա մեր պատվավոր հյուպատոսն է, գուցե այսօր նա պաշտպանության կարի՞ք ունի»,- ասաց մեր զրուցակիցը:

Մենք փորձեցինք ԱԳՆ-ից պարզել, թե տեղյա՞կ են արդյոք, որ ՀՀ պատվավոր հյուպատոսին կալանավորել են Ղազախստանում, չե՞ն պատրաստվում արդյոք պաշտպանել նրան: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ տեղեկություններ ունենալուն պես կհայտնեն: Այսինքն՝ ԱԳՆ-ում ոչ միայն չեն պաշտպանում ՀՀ պատվավոր հյուպատոսին, այլեւ անգամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվել նրա հետ: