Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

ԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղում
Մամուլ

Լենա Նազարյանն ընտրացուցակում կանանց է հերթագրում

«Օրերս մենք գրել էինք, որ «Իմ քայլի» ցուցակը կազմելիս ակնհայտորեն ծագելու է կին թեկնածուների խնդիր՝ նախորդ ցուցակում ընդգրկված կանանց մեծ մասն այլևս «Իմ քայլի» հետ չէ։ Նրանք ավելի սկզբունքային գտնվեցին և, ի տարբերություն տղամարդկանց, պատերազմից հետո իրենց վերաբերմունքը բացահայտ արտահայտեցին՝ ոմանք բացահայտ դուրս եկան, ոմանք լուռ մի կողմ քաշվեցին։ Նախկին ցուցակից Նարինե Թուխիկյանը, Թագուհի Թովմասյանը, Գայանե Աբրահամյանը, Զարուհի Բաթոյանը դուրս են եկել, իսկ Անուշ Բեղլոյանին և Լուսինե Բադալյանին Փաշինյանն ինքը չի վերցնի՝ տարբեր սկանդալային պատմությունների պատճառով։ Տեղեկացանք, որ կանանց հարցն այս անգամ իր ձեռքն է վերցրել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ Լենա Նազարյանի միջոցով։ Թեև «Իմ քայլում» տպավորություն ունեն, թե Նազարյանն է որոշում՝ կանանցից ով որ տեղում պետք է լինի, ով է ընդհանրապես դուրս մնալու, և որ կանանց բերանն են փակելու իրավապահների հավաքած դոսյեներով, որպեսզի ընտրությունները չհարամեն՝ «սլիվներ» կազմակերպելով կամ հայտարարություններ անելով։

Իշխանական մեր աղբյուրն ասում է, որ Լենա Նազարյանն էլ իր հերթին ուզում է ընկերուհիներին առաջ հրել, հիմնականում սորոսական թևի ներկայացուցիչներին և նախևառաջ թուրքերի հետ բարեկամության մեծ ջատագով Մարիա Կարապետյանին, Մերի Գալստյանին, ով պատգամավորական գործունեության ընթացքում ոչնչով աչքի չի ընկել, սակայն պատերազմի օրերին անդամագրվել էր Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատին և մի քանի շաբաթ Գորիսի հյուրանոցների մատույցներում հայրենիքի պաշտպանության տեսարանների մասնակիցներից էր։

Որքան էլ տարօրինակ թվա, սակայն Նազարյանը ջանք չի խնայում, որ անցողիկ տեղում գրեն նաև հանրահայտ Թագուհի Ղազարյանին, ով այս խորհրդարանի թերևս ամենասկանդալային պատգամավորներից է։ Ասում են՝ Նազարյանը նրանց աշխատանքային գործունեության մասին «հաշվետվություններ» է պատրաստել և Նիկոլ Փաշինյանին փորձելու է համոզել, որ Թագուհին շատ-շատերից առավել է, պարզապես բախտը չբերեց և անփորձության պատճառով ընկավ լրագրողների «բերանը»։ Սորոսականների խմբակն առանձնապես թեժ չի պայքարում Հերիքնազ Տիգրանյանի համար, նրանք պատրաստ են նրա փոխարեն մեկ ուրիշ կնոջ ներկայացնել։ Ի դեպ, այս խմբակն իր հաղթանակն է համարում Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ընտրակարգը հանելու և համամասնականին անցնելու որոշումը։ Չնայած «Իմ քայլի» ուղիղ կեսը դեմ էր դրան, հատկապես նրանք, ովքեր վարկանիշային կարգով էին խորհրդարան եկել և իրենց տարածքներում ունեն որոշակի հեղինակություն, ուստի նաև հույսեր, որ ռեյտինգային մոդելի դեպքում կրկին խորհրդարան կանցնեին, այդուհանդերձ սորոսական թևը, որպես ավելի համախմբված և հետևողական, կարողացավ շանտաժով ու ճնշումներով հասնել իր ուզածին և Փաշինյանին համոզել, որ համամասնական մոդելն իրենց էլ է ձեռնտու՝ քվեարկողների քանակը կնվազի, և իրենց ստացած ձայները մեծ տոկոս կկազմեն ընդհանուրի մեջ։


«Իմ քայլում» համոզված են, որ Արարատ Միրզոյանի թևի կանայք ևս դուրս կմնան անցողիկ տեղերից․ Աննա Կարապետյան, Տաթևիկ Գասպարյան, Հռիփսիմե Գրիգորյան, ում ամուսինն ԱԺ նախագահի օգնականն է, Էմմա Պալյան։ Իսկ Տաթևիկ Հայրապետյանն ինքը չի ուզում թիմի հետ ճանապարհը շարունակել։ Ասում են՝ նա փակ հավաքների ժամանակ քննադատել է Փաշինյանին նոյեմբերի 9-ի փաստաթղթի համար և ասել, որ հարկավոր են արտահերթ ընտրություններ, իշխանությունը չի կարող ձգել մինչև հերթականը։ Արարատ Միրզոյանի մտերիմ Քրիստինե Պողոսյանի համար էլ վերջինիս ընկերուհի Արփի Դավոյանն է պայքարում, Փաշինյանի երբեմնի գործավարը, ով այս խորհրդարանում ստանձնել է ընդդիմադիրների դեմ ամենակեղտոտ ելույթներն արտասանողի դերը և կարծում է, որ իր «խաթր» Քրիստինեին պետք է տեղ հատկացնեն։

Հիշեցնենք, որ Քրիստինեն հանրությանը հայտնի է իր նշանավոր խոստովանությամբ, որ եթե Փաշինյանը մեկ նախադասությունից կազմված ծրագրեր էլ ներկայացներ, ինքը կողմ էր քվեարկելու։

Սոնա Ղազարյանին, ում Փաշինյանը 2018-ին ցուցակ էր ընդգրկել նրա արտասանելու ընթացքում հուզվել-արտասվելու համար, նույնպես դուրս կմնա։ Անորոշ է ՀԱԿ քվոտայով պատգամավոր դարձած տիկնանց հարցը՝ Ծովինար Վարդանյանի՝ Ժոկոյի դստեր, և Արուսյակ Ջուլհակյանի։ Նազարյանի թիմում կարծում են, որ Ծովինարի օգտակար գործողության գործակիցը զրո է, սակայն նրա համար էլ Հակոբ Սիմիդյանն ու Տիգրան Ավինյանն են փորձում բարեխոսել։ Սիմիդյանը՝ Ծովինարի, իսկ Ավինյանը նրա՝ ավագանու անդամ քրոջ հետ է մտերիմ։ Նազելի Բաղդասարյանին ասացին, որ անձամբ Նիկոլ Փաշինյանն է «ընտրել», ու նա լինելու է անցողիկ տեղում՝ լավ է ծառայել։ Հրապարակային պաշտպանել է Փաշինյանին և ամրագրել իր տեղը հաջորդ խորհրդարանում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում