Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Թոփ-լուրեր

Էրդողանի հայաստանյան սիրելիները

Սպասելի էր, որ այսպես կոչված մարտի 1-ի գործի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, ապա դրան հետեւած դատարանի վճիռը ցնցակաթվածի է ենթարկելու այն ուժերին, որոնց նպատակը մեր պետության կազմաքանդումն է, մեր հասարակության ոչնչացումը:

Այսպես կոչված սորոսականները, նիկոլականները 2018-ի ապրիլին իշխանությունը զավթելուց հետո հենց մարտի 1-ի գործը շահարկելով սկսեցին իրենց հարձակումը զինված ուժերի եւ Արցախի հերոսների նկատմամբ:

Բնականաբար, նրանց համար, մեղմ ասած, ծանր էր, ՍԴ-ի որոշումը, ծանր էր դատարանի կայացրած վճիռը: Նրանք խայտառակ պարտություն կրեցին:

Ափսոս միայն, որ այդ պարտությունն արձանագրվեց այն ժամանակ, երբ արդեն կորցրել ենք Շուշին, երբ զոհվել են մեր հինգ հազար տղերքը:

Բայց մենք գիտենք, որ քնում են գետերն ու քամին, սակայն չի քնում երբեք թշնամին: Մեր ժողովրդի, պետության թշնամիները չեն հանդարտվել եւ չեն պատրաստվում հաշտվել պարտության մտքի հետ: Նրանք անգամ ատամ են ցույց տալիս: Սա վկայում է, որ մեր թշնամիները հինգ հազար զոհերով, Շուշին թշնամուն հանձնելով, Շուռնուխն ու Որոտանը հակառակորդին նվիրելով չեն հանդարտվել: Նրանք այլ ծրագրեր էլ ունեն:

ՍԴ-ի որոշումից դժգոհողների առաջին շարքերում Արման Բաբաջանյանն ու Արամ Սարգսյանն են: Սրանք մնում է մի ցուցապաստառ գլխների վրա պարզեն, որ բոլորը, նույնիսկ ամենամիամիտներն իմանան, որ իրենք Թուրքիայի ներկայացուցիչներն են Հայաստանում: Հասել ենք մի կետի, երբ արմանբաբաջանյաններն ու արամսարգսյաններն այլեւս չեն թաքցնում, թե ինչ հանձնարարություններ են կատարում եւ ինչ խնդիր են փորձում լուծել:

Թուրքիան, կարծես թե, Հայաստանում գործում է մի քանի շարասյուններով, որոնցից ամենաակտիվը, ամենաերեւացողն ու ամենաագրեսիվը սրանք են: Հենց սրանց միջոցով էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախ շոշափում է հասարակական տրամադրությունները, ապա փորձում իրականացնել իր ծրագրերը մյուս շարասյունների միջոցով:

Թուրքիան ամեն կերպ ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից եւ այստեղ նրան այդ հարցում օգնում են հենց Արման Բաբաջանյանի նմանները: Կարելի է արդեն կռահել, որ նախապես գծված ծրագրի համաձայն, ադրբեջանցիները պետք է մտնեին Ստեփանակերտ, ապա Էրդողանի հորդորով Ադրբեջանը պետք է միջանցք բացեր եւ թույլ տար, որ հայերն անվտանգ դուրս գային Արցախից, որից հետո Հայաստանում պետք է հակառուսական հիստերիա սկսվեր, բնականաբար՝ Գյումրու ռազմական հենակայանը հանելու պահանջով:

Էրդողանի ծրագիրը կիսատ աշխատեց: Ստեփանակերը հրաշքով, իսկ ավելի կոնկրետ ռուսաստանյան կողմի ակտիվ միջամտությամբ մնաց հայկական, իսկ Արցախում հայտնվեցին ռուսաստանցի խաղաղապահները: Այսուհանդերձ, Թուրքիան չի հանձնվում, եւ դեռ հույս ունի, որ նիկոլը կարող է Ռուսաստանն ամբողջովին դուրս մղել Հայաստանից, տարածաշրջանից, եւ այստեղ նրան պետք է օգնեն արամսարգսյաններն ու արմանբաբաջանյանները:

Մենք դասեր չքաղեցինք հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից: Մենք անգամ չենք ցանկանում դասեր քաղել կես տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից: Իսկ թշնամին չի քնում: Նրանք սպասում են հարմար պահի նոր հարձակման համար:

նիկոլի իշխանության մնալը Հայաստանն աշխարհի երեսից ջնջելու համար ամենագլխավոր նախապայմանն է: Եւ կապ չունի այն կջնջվի միանգամից, թե դանդաղ՝ տարիների ընթացքում: Արման Բաբաջանյանն ու Արամ Սարգսյանը Էրդողանի հայաստանյան առաջամարտիկներն են, իսկ նիկոլը նրա հենասյունը: Չգիտակցենք սա՝ ծանր հարված, ավելի ծանր հարված կստանանք:

Մնում է հուսալ, որ գոնե հիմա հանրությունը կհասկանա, թե ով ով է եւ համապատասխան հետեւություններ կանի, եւ ոչ թե կուլ կտա այս կամ այն շարասյան գցած խայծերը, թե իբր նիկոլը ռուսական պրոյեկտ է կամ որ թուրքը մեր բարեկամն է, իսկ մենք դա չենք գիտակցում :

Վարդան Մխիթարյան

Top-News.am