Ընտրություններից առաջ՝ գեներալի կոչում ոստիկանապետին
Տևական դադարից հետո ապրիլի 10-ին տեղի կունենա ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստը:
Թվում է, թե նորմալ է, որ ոստիկանությունում կոլեգիայի նիստ պետք է լինի ընդլայնված կազմով, քանի որ ըստ էության քննարկվելիք խնդիրները շատ են՝ սկսած ոստիկանության կազմաքանդումից և սորոսական պարեկային ծառայության հիմնումից՝ մինչև համակարգի ներսում օրեցօր զարգացող խժդժությունները: Օրինակ, այս պահին ոստիկանության համակարգում տարակուսած են, թե ինչո՞ւ է ոստիկանությունն ահռելի գումարներ դուրս գրում դրսում ծառայություն անցկացնող ոստիկանների համար բիոզուգարաններ կառուցելու համար, կամ ինչո՞ւ և ո՞վ է սնունդ մատակարարելու նրանց, և ինչո՞ւ հենց այդ ընկերությունը:
Հարցերը շատ են, պատասխաններ գրեթե չկան, սակայն 168.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի նպատակը բոլորովին այլ է:
Պարզվում է՝ ապրիլի 10-ին նախատեսված նիստի անցկացումն ու այդքան բարձրաստիճան ոստիկանների մեկտեղումը նույն վայրում ունի մեկ նպատակ՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին կշնորհվի ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
Ասում են՝ այս պահին ոստիկանապետը պատրաստությունների մեջ է. գեներալական համազգեստն են կարում:
Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է հնարավոր ընտրություններին ընդառաջ այդ կերպ կաշառել ոստիկանության պետին, դա առանձնապես լուրջ երաշխիք չէ։
Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին նույնպես շնորհվեց այդ կոչումը, ինչը, սակայն, վերջինիս հետ չպահեց անհրաժեշտ ժամանակ լքել Նիկոլ Փաշինյանի թիմը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»