Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Որքան հեշտ եք մարդկանց տանում մահվան

Բաց նամակ ՀՀ Անվտանգության Խորհրդին


Միայն մեկ բան մեզ կարող էր ստիպել դիմել այս իշխանություններին՝ մեր քաղաքացիները կյանքն ու առողջությունը։ Եվ մենք դա անում ենք։

Քովիդ-իրավիճակը Հայաստանում սարսափելի է։ Մեր երկրի օրը սկսվում և վերջանում է նոր հիվանդների, ծանր հիվանդների և անվերջ մահերի լրահոսով։
Սրա հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում չի իրականացվում հակահամաճարակային որևէ իրական միջոցառում։ Առանձին-առանձին բոլոր կառույցները և պետությունն ամբողջությամբ կա՛մ ոչինչ չեն անում, կա՛մ զբաղված են պայքարի իմիտացիայով։ Աշխարհի տարբեր երկրներում այս պահին կիրառվում են բազմաթիվ հակահամաճարակային գործիքներ, որոնցից ոչ մեկը Հայաստանում չի կիրառվում։

Դիմելով Երկրի Անվտանգության խորհրդին՝ որպես հավաքական Սահմանադրական մարմին, ցանկանում ենք երկու կարևոր ուղերձ ընդգծել.

ա/ Սա աղետ է, որի դեմն առնելու համար կտրուկ և գրագետ քայլեր են պետք։

բ/ Ձևական քայլերն ավելի վտանգավոր են։ Պետությունն իրավունք չունի ձևական քայլերի։ Դրանց հետևանքը մահերն են։

Շուրջ մեկ ամիս է՝ ամենատարբեր մակարդակներով խոսվում է այն մասին, որ սկսվել է հերթական խոշոր ալիքը, սակայն իրավիճակին համարժեք որևէ հստակ քայլ այդպես էլ չի արվում։

Մի քանի նկատառում՝ իրավիճակի կապակցությամբ.

1. Հայաստան ժամանող ուղևորները Զվարթնոցում հանձնում են ՊՇՌ թեսթեր։ Թվում է, թե կարևոր պատնեշ ենք դրել վարակի տարածման դեմ։ Բայց իրականությունն այլ է։ ՊՇՌ թեսթերը պետք է հանձնել նվազագույնը 3 ժամ չկերած, չխմած վիճակում։ Օրինակ՝ Մոսկվա-Երևան թռիչքը մոտ երեք ժամ է, որի կեսին ուղևորներին տրամադրվում է սնունդ։ Եվ, հետևաբար, ամեն օր հազարավոր քաղաքացիներ իջնում են Զվարթնոցում, հանձնում վճարովի թեստ, ստանում կեղծ բացասական պատասխան (քանի որ չեն պահպանել թեստ հանձնելու պայմանները) և նրանցից շատերը, առանց տեղյակ լինելու, հաջորդ օրերին սկսում են տարածել վարակը։ Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ գործում է այս համակարգը, սակայն պետությունը չի ուզում տեսնել, որ գործ ունենք լուրջ խնդրի հետ։ Ամեն օր հազարավոր քաղաքացիներ, առանց հասկանալու, խաբում են պետությանը, իսկ պետությունն ուզում է խաբված լինել։

2. Քովիդից մահացածների ընտանիքները կազմակերպում են քաղաքացիական հոգեհանգիստներ՝ հաճախ իրենք իսկ լինելով հիվանդ՝ բաց դագաղներով, այդ թվում՝ եկեղեցիներում։ Չի գործում պետական զսպման որևէ մեխանիզմ։ Սա վարակի անզուսպ տարածման և նոր մահերի լրջագույն աղբյուր է։

3. Անհրաժեշտ է ուժեղացնել և ավելի էֆեկտիվ դարձնել հակահամաճարակային բացատրական քարոզարշավները։ Նույնիսկ կրթված մարդկանցից շատերը չեն հասկանում, որ 1-2 օր ախտանիշներ ունենալու պարագայում չի կարելի գնալ հանրային վայրեր։ «Լավ զգալը, ոտի վրա լինելը» դեռ չի նշանակում, որ դու չես կարող հիվանդություն և մահ տարածել։

4. Պետք է կտրուկ ուժեղացնել խանութներում, սուպերմարկետներում հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Բացարձակ անպատասխանատու վիճակ է։ Քաղաքացու և սեփականատիրոջ գիտակցությունը չի բավականացնում՝ հասկանալու համար իրավիճակի լրջությունը, հետևաբար՝ պետությունը պետք է ավելի ակտիվ ու կոշտ լինի։

5. Մի շարք սուպերմարկետների, սրճարանների մուտքերում դրված ջերմաչափիչ սարքերը սովորական ինքնախաբեության ոլորտից են։ Այդ ջերմաչափերը միշտ ցածր են ցույց տալիս։

6. Կտրուկ ուժեղացնել է պետք դպրոցներում հսկողությունը։ Ամենայն հավանականությամբ՝ դպրոցները դարձել են վարակի տարածման կարևոր աղբյուրներից մեկը։ Ուսուցիչների անվճար և զանգվածային թեստավորումը, տարածքների մշտական օդափոխությունը, սոցիալական հեռավորությունը կարևոր գործոններ են, որոնք շատ հաճախ չեն արվում։

7. Հարցի արմատական լուծումը մնում է պատվաստումը։ Հայաստանում արձանագրվում է ոչ միայն խնդրի պրակտիկ տապալում, այլև, ինչը խիստ կարևոր է առաջիկա զանգվածային պատվաստման համար, հարցի բարոյական կողմը։ Նախ. ըստ պաշտոնական հայտարարության՝ մինչ այս պահն արված 600 պատվաստումն ուղղակի խոսում է մեկ բանի մասին՝ իշխանությունը տապալել է գործը։ Երկիր ներկրված 24 հազար դեղաչափ AstraZeneca-ն շատ փոքր թիվ է և իրավիճակ չի փոխելու։

Հարցի բարոյական կողմը՝ հայ հասարակությունը շատ նեգատիվ է պատվաստման գաղափարի հանդեպ, անկախ հիվանդությունից։ AstraZeneca-ի հանդեպ աշխարհում առկա նման բացասական տրամադրությունների ֆոնին շատ դժվար է լինելու այս պատվաստանյութով զանգվածային պատվաստումներ անելը։ Պետք է վստահ լինել և կարողանալ ժողովրդին համոզել դրա անվտանգությունը։ Կոչ ենք անում ՀՀ Անվտանգության խորհրդի անդամներին՝ անհապաղ հրապարակայնորեն պատվաստվել ներկրված AstraZeneca-ով։ Միայն այդպես է հնարավոր առաջարկել և համոզել մարդկանց՝ անել նույնը։ Ամբողջ աշխարհում առաջնորդները տեսախցիկների առաջ պատվաստվում են հենց այդ նպատակով՝ ցույց տալ սեփական ժողովրդին, որ դա անվտանգ է։

8. Եվ, վերջապես, գործադրել բոլոր ջանքերը՝ ՌԴ-ից ձեռք բերելու մեծ քանակի Սպուտնիկ–V։ Ուրիշ այլ տեղից անվտանգ ու մեծ քանակներով պատվաստանյութ մենք չեն կարողանալու առաջիկայում ձեռք բերել։

Դիմում ենք անվտանգության խորհրդին՝ որպես հավաքական մարմնի, քանի որ Հայաստանում չկա այն պաշտոնյան, այն կոնկրետ մարմինը, որի լրջության վրա կարելի է հույս դնել։ Այսօր իրոք լրջագույն համաճարակային իրավիճակ է երկրում։ Այս թեմայով պետք է նիստեր գումարվեն, լրջագույն քայլեր արվեն։

Անգործության, ոչ կոմպետենտության և տապալումների երեք տարվա պատմությունը մի եզրահանգման է բերում՝ ինչքա՜ն հեշտ են այս իշխանությունները մարդկանց տանում մահվան։


Այլընտրանքային նախագծեր խումբ