Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

ԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղում
Հայաստան

Անհետ կորած զինվորի մորը խեղդում են՝ որդու վարկերն են ուզում

«Անդրանիկն էնքան լավն էր, թուրքի գյուլլեն իրան չէր կպնում»,- Զորավար Անդրանիկի մասին ասված խոսքն անհետ կորած Անդրանիկ Հովհաննիսյանի մայրը՝ Մարինե Պողոսյանը, լսել է իր սկեսուրից: Անդրանիկ զորավարի պես հայրենասեր էր նաեւ իր որդին: Ապացույց՝ որ Սպիտակի քանդակի դպրոցում հայրենասիրական թեմաներով քանդակներ էր սարքում, գոբելեն ունի՝ Անդրանիկին նվիրված: Այս հուշերն այսօր Մարինեի համար ճակատագրական նշաններ են: Վերին ուժերն էին այդպես որոշել, որ իր Անդոն գնա հայրենիքը պաշտպանելու: Հիշում է, որ Անդրանիկը շատ էր ուրախացել, երբ զորակոչվել էր բանակ:

Անդրանիկ Հովհաննիսյանի ծառայությունը հարթ չի անցել: 6-7 ամիս հետո Անդրանիկն ընկել է Կանազի հոգեբուժարան, այնտեղից էլ վերադարձել տուն: Մարինեն պատմում է, որ որդին տեսել է, թե ինչպես են զորամասում նեղացնում ընկերոջը, չի դիմացել, կատաղության նոպայի մեջ իրեր է ջարդել: Ագրեսիվ պահվածքի, հոգեկան խնդիրների պատճառով զորացրվել է, հաշմանդամության երրորդ կարգ ստացել, եւ սեպտեմբերին, երբ սկսվել է պատերազմը, Անդրանիկին միանգամից թույլ չեն տվել մեկնել ռազմաճակատ: Վանաձորում ասել են, որ իրեն «հիմա» չեն տանի, պետք է սպասի՝ հետո կտանեն: Ստիպված՝ գնացել է Ստեփանակերտ, այնտեղ գրանցվել, կամավորագրվել: Անդոյի հետ մեկնած տղաները վերադարձել են վիրավոր: Մորը պատմել են, որ վերջին անգամ Անդոյին տեսել են հոկտեմբերի 4-ին, Ջեբրայիլում: Արդեն 6 ամիս է՝ Մարինեն որդուց լուր չունի:

Անդոն գնացել է պատերազմ՝ մորը թողնելով պարտքերն ու տուգանքները: «Որդիս սրտացավ տղա էր, նա դեռ պատերազմից առաջ տարբեր մարդկանց համար երաշխավոր էր կանգնել բանկերում՝ «Ամերիաբանկում» եւ «Ակբա»-ում: Բայց ընկերները գումարները չէին փակվել, ու ամբողջը մնաց Անդոյիս վրա»,- պատմում է Մարինեն: Չի հասկանում՝ եթե պատերազմի մասնակիցների վարկերն ու պարտքերը «ջնջվում» են, իր որդունն ինչո՞ւ չեն «ջնջել»:

«Ամերիաբանկից», որը չգիտես ինչպես է երաշխավորություն ընդունել ընդամենը հաշմանդամության նպաստ ստացող գործազուրկից, մեծահոգաբար համաձայնել են մեկ միլիոնից ավելի վարկը նվազեցնել մինչեւ 700 հազար, միայն թե Մարինեն բերի փակվի: Բայց Մարինեի համար, որը չի աշխատում, ու որի ապրուստի միակ միջոցը որդու հաշմանդամության նպաստն է եղել՝ 26 հազար դրամի չափով, 1 մլն ու 700 հազար դրամը նույնն են: Ո՛չ մեկը կարող է վճարել, ո՛չ էլ մյուսը: Նա խնդրում է, որ գոնե որդու անհետանալուց հետո այդ պարտքերը զրոյացնեն: Նա ոչինչ չունի, բացի Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցում գտնվող մեկ սենյականոցից, որը եթե բանկը խլի, մնալու է փողոցում:

2019 թվականին որդին փայտ էր գնել: Տուն տանելիս բռնվել էր: Սպիտակի ոստիկանները պահանջել էին, որ ասի, թե ով է իրեն ապօրինի հատված փայտանյութ վաճառել, բայց Անդոն իր վրա էր մեղքը վերցրել: «Ո՞նց կլինի, որ գնար ոստիկանություն, գործ տար, ասեր՝ էսինչ մարդուց եմ առել: Ասեց՝ մամա, մի խառնվի, ես ոչ մեկի անունը չեմ տալու»,- պատմում է Մարինե Պողոսյանն ու կրկնում այս նույնը մի քանի անգամ, խնդրում, որ իրեն անպայման հավատամ:

Լոռու մարզի դատարանը Անդրանիկին մեղադրել էր Վանաձորի անտառտնտեսությունից մեկական բոխի, թխկի ու լորենի սղոցելու մեջ ու տուգանել 500 հազար դրամի չափով: Այս 500 հազարն էլ Մարինեն պետք է մուծի, երբ անգամ որդու հաշմանդամության նպաստը՝ 26 հազար դրամն էլ չի ստանում: Ինչո՞ւ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեզ պատասխանեցին, որ Անդրանիկ Հովհաննիսյանի՝ հաշմանդամության նպաստ ստանալու ժամկետն ավարտվել է դեկտեմբերին: «Նա կրկին պետք է բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվեր, բայց նա, փաստորեն, չկա: Դա է պատճառը, որ նպաստ չի ստացել»,- տեղեկացրեց նախարարության մամուլի պատասխանատուն: Բանկերի պարզաբանումները եւս կփորձենք ստանալ:

hraparak.am