«Գիտեմ, որ ձեն չեք հանելու ու խելոք-խելոք գնաք ու սրսկվեք». Ռաֆայել Հովհաննիսյանը՝ «AstraZeneca» պատվաստանյութի մասին
Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել՝ խոսելով կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութից։ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանը ներկրել է AstraZeneca պատվաստանյութի 24 000 դեղաչափ:
«AstraZeneka կորոնավիրուսի դեմ պատվաստանյութից տարբեր երկրներում մարդիկ են մահանում։ Երկիր կա տասնյակից ավել մարդ։
Ամբողջ աշխարհում հրաժարվում են AstraZeneka պատվաստանյութից։
Պետություններ, որոնք գնել են արդեն AstraZeneka֊ն, չեղարկում են պայմանագրերը։
AstraZeneka-ն համարվում է ամենաանհաջող և վտանգավոր պատվաստանյութն աշխարհում։ Այս ամենի մասին պատմում են Euronews-ով, CNN-ով և այլ ԶԼՄ-ներով, դա ես չեմ բզբզում, դա փաստ է։
Համոզված եմ գուշակեցիք, թե ինչ պատվաստանյութ է բերել Հայաստան ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Իհարկե AstraZeneka. և դա այն դեպքում, երբ ամենալավ Moderna ամերիկյան պատվաստանյութն արտադրում է հայ Նուբար Աֆեյանի ընկերությունը։
Ես գիտեմ, որ ձեն չեք հանելու ու խելոք-խելոք գնաք ու սրսկվեք։ Ինչպես ձեն չեք հանում մնացածի վերաբերյալ։ Պարզապես որոշեցի զգուշացնել, խիղճս հանգիստ լինի։ Առողջ եղեք։
Հ.Գ. Եթե հանկարծ որոշեք ձեն հանել, կարող ա ձեզ լսեն ու գոնե ռուսական Sputnik V բերեն մեծ քանակությամբ։ Դրանից գոնե ոչ մեկ չի մահացել»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»