Բա Սյունիքում իմքայլական գելխեղդ չկա՞. Ադրբեջանցիները գողացել են Շուռնուխի բնակչի 13 մայր կովերն ու քշել ադրբեջանական տարածք
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Շուռնուխի բնակչի՝ սահմանից մի քանի մետր հեռու գտնվող գոմից ադրբեջանցիները 13 կով են գողացել:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորեւ.
«Բա Սյունիքում իմքայլական գելխեղդ չկա՞
Շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մետրի վրա։ Հայտնի GPS-յան գծագրումով գոմերից մի քանի մետր այն կողմ արդեն դիրքավորված թուրքն է։ Ուրբաթ օրը ադրբեջանցիները գողացել են Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։ Անասունների հետքերով ֆերմերի որդին, ռուս խաղաղապահների հետ գնացել է այդ գյուղը, որտեղ ասել են՝ հա, կտանք ձեր անասուններին ու էդպես էլ մինչ օրս չեն վերադարձրել։
Թուրքի հետ նոր խաղաղասիրական դոկտրին մշակող իշխանության Սյունիքի մարզպետարանից Գավրուշին ասել են՝ հանգիստ նստի տեղդ, ոչինչ մի ձեռնարկի, մենք ռուսներին տեղեկացրել ենք։
Այսինքն, իրենք առ ոչինչ են, ու իրենց միակ գործառնական հույսը ռուս խաղաղապահն է։
Այդ ֆերման շուռնուխցի Գավրուշի մեծ ընտանիքի ապրուստն էր, որը թուրքը տարել է։
Բայց, կարեւորը՝ մենք այլեւս թուրքի հանդեպ մեր թշնամական դիտակետը պիտի փոխենք։
Հիմա ես չգիտեմ՝ Սյունիքի մարզպետը եւս գելխեղդ է, թե՝ ոչ, բայց հուսամ գոնե կփորձեն ինչ-որ քայլեր ձեռնարկել շուռնուխցի ֆերմերին օգնելու համար։
Եւ քանի որ իշխանական գելխեղդները առանձնապես հավատ չեն ներշնչում, դիմել եմ նաեւ Ռուսլան Մուրադովին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»