Եթե այս ծախու արարածները կարողացան վերարտադրվել, ապա թուրքական կապիտալն է գալու Հայաստան
Եթե այս ծախու արարածները կարողացան վերարտադրվել, ապա թուրքական կապիտալն է գալու Հայաստան: Հայաստանի թուրքական իշխանությունն այնպես է անելու, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նույնիսկ արտագաղթելու տեղ չի ունենալու շուտով, իսկ իր երկրում, լավագույն դեպքում կարող է միայն չարքաշ մի
աշխատանք գտնել, թուրք գործատուների ձեռի տակ։ Համապատասխան օրենսդրական փոփոխություններով, ուղի են հարթելու, որպեսզի թուրք գործարարները կարողանան այստեղ հսկայական հողատարածքներ, ընկերություններ, գործարաններ, շենքեր գնել, հիմնավոր արմատանալ և թրքացնել այս երկիրը։ Ահա այս ամենի նպատակով է նիկոլը հայտարարում, թե եկեք թուրքիային այլևս թշնամի չդիտարկենք:
Սա հստակ ծրագիր է. թուրքական տնտեսության լծակներով այնպիսի իրավիճակ ստեղծել Հայաստանում, որ Ռուսաստանը դուրս բերի իր ռազմաբազան, վերջինիս նպատակահարմարությունը զրոյական համարելով։
Եվ այդպես էլ լինելու է: Եթե այստեղ ամեն ինչ թուրքինն է լինելու, էլ ռուսն ումից է Հայաստանը պաշտպանելու, թուրքին թուրքի°ց...։ Արդյունքում, Ռուսաստանը դուրս կգա այս տարածաշրջանից, Հայաստանը կդառնա թուրքական տիրապետությամբ հողատարածք, ճորտացված հայերով:
Սա «նիկոլ» թուրքական պրոյեկտն է՝ թուրքական կապիտալն ընդդեմ ռուսական ռազմական ներկայության մարտավարությամբ:
Եվ բոլոր նրանք, ովքեր կանգնում են այս ազգադավի կողքին, բառիս ուղղակի իմաստով, օգնում են թուրքերին...
Պայքարս մի վայրկյան անգամ չեմ դադարեցնելու: Ազատագրելու եմ Հայրենիքս թուրքահպատակ կապիտուլյանտի իշխանությունից ամեն գնով:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»