Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Ինչո՞ւ կորցրեցինք և ինչո՞ւ էր Իրանը չեզոք մեր այդ կորստի հարցում

Հայաստան, Պարսկաստան, Չինաստան կամ հակառակը` Չինաստան, Պարսկաստան, Հայաստան

Կրոնական, փիլիսոփայական և պատմական բովանդակությունը այն հիմքերն են, որոնք ազդում են քաղաքակրթության հետագա զարգացման վրա, ազգերի աշխարհայացքի վրա: Հայի, պարսիկի և չինացու կրոնական ու փիլիսոփայական բովանդակության հիմքերը տարբեր են, իսկ պատմական բովանդակության հիմքերն ունեն որոշ կարևոր նույնականություն: Այս մասին գրում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

«Կարևոր նույնականություններից են. երեք ազգերն էլ շատ հին են` ունեն մի քանի հազարամյակների պատմություն, երեքն էլ աշխարհաքաղաքականության մեջ մի քանի հազար տարիների ընթացքում ունեցել են բարձր քաղաքակրթական վերելք, երեքն էլ զարգացել են իրենց բնիկ տարածքում:

Քաղաքական տեսանկյունից Հայաստանը, Պարսկաստանը և Չինաստանը մի քանի հազարամյակների ընթացքում անցել են ցիկլապես կրկնվող քաղաքական միասնության և մասնատման ժամանակահատվածների միջով, որոշ դեպքերում մասամբ կամ ամբողջությամբ դարձել օտար պետությունների մաս:

Երեկ Չինաստանը և Իրանը ստորագրեցին ընդարձակ պայմանագիր, որը նախատեսում է հսկայածավալ չինական ներդրումներ Իրանում՝ 25 տարվա ընթացքում: Այս գործարքը հնարավորություն է Իրանի համար նավթի դիմաց դուրս գալու միջազգային մեկուսացումից: Իսկ Չինաստանը 400 միլիարդ դոլարի ներդրումային գործարք կնքելով Իրանի հետ՝ հնարավորություն է ձեռք բերում ուժեղացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում:

Իրանը գտնում է, որ պայմանագիրը կարող է շատ արդյունավետորեն նպաստել իրանա-չինական հարաբերությունների խորացմանը, իսկ Չինաստանը Իրանի հետ պայմանագիրը համարում՝ «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ռազմավարության մաս, որը պետք է ապահովի «Նոր Մետաքսի ճանապարհ»՝ մեգածրագրի իրականացումը:

«Չինաստանը ամուր աջակցում է Իրանին՝ իր պետական ինքնիշխանության և ազգային արժանապատվության պաշտպանության հարցերում», - ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար՝ Վանգը, երեկ՝ Իրանի նախագահ Հասան Ռուխանիի հետ հանդիպման ժամանակ:

400 միլիարդ դոլար չինական ներդրումները` ներդրվելու են տասնյակ ոլորտներում, ներառյալ՝ բանկային, հեռահաղորդակցության, առողջապահական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև նավահանգիստների ու երկաթուղիների շինարարության մեջ: Փոխարենը Չինաստանը կստանա զգալի չափով կանոնավոր նավթի մատակարարում:

Նախագիծը նախատեսում է ռազմական համագործակցության խորացում, ներառյալ համատեղ զորավարժություններ և վարժանքներ, զենք արտադրելու ուղղությամբ համատեղ հետազոտություններ և փորձարկումներ, ինչպես նաև հետախուզական տվյալների փոխանակում:

Նախագահ Ռոհանիի գլխավոր խորհրդական՝ Հեսամոդին Ասենան, պայմանագիրը անվանել է «հաջողակ դիվանագիտության օրինակ», ասելով, որ «դա Իրանի զորության նշանն է` մասնակցելու կոալիցիաներին և չմնալ մեկուսացված»: Նա այն անվանել է «երկարաժամկետ համագործակցության կարևոր որոշում, երկար բանակցություններից և համատեղ աշխատանքից հետո»:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն փաստաթուղթը անվանել է՝ «հարաբերությունների ամբողջական ճանապարհային քարտեզ», հաջորդ քառորդ դարի համար:

Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը մենք՝ հայերս, ունեինք շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով հայկական պետականություն, որը ուներ շուրջ 185 կիլոմետր սահման Իրանի հետ: Բայց պարզվում է, որ մենք այդ տարածքի և պետականության արժեքը չգիտեինք: Պարզվում է, կարելի էր այդ հայկական պետականության տարածքը դարձնել առևտրի առարկա, ինչ-որ փոխզիջումների հիման վրա վարել բանակցություններ, և չճանաչել արդի հայոց պետականության տարածքի նկատմամբ իրավունքներ:

Կես տարի առաջ մենք կորցրեցինք հայոց արդի պետականության անվտանգության երաշխավոր և տնտեսության կարևոր սյուն` Արցախի զգալի մասը, այդ թվում՝ նրա Իրանի հետ շուրջ 135 կիլոմետր ռազմավարական նշանակության սահմանը:

Ինչո՞ւ կորցրեցինք և ինչո՞ւ էր Իրանը չեզոք մեր այդ կորստի հարցում: Համոզված եմ՝ Իրանը քաջ պատկերացնում էր` փաստարկված գիտեր, որ Հայաստանը հուսալի գործընկեր չէր կարող լինել, քանի որ Հայաստանը թուրք-ադրբեջանական կոալիցայի մեջ էր պատրաստվում մտնել: Այդ կոալիցիայի անդամ դառնալու համար Հայսատանը հանձնեց Արցախի զգալի մասը և պատրաստվում է հանձնել Մեղրին:

Մեղրիի հանձնումը բավականին զգայուն է դարձել Իրանի համար: 2021 թվականի հունվարի 27-ին Երևանում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ասել է՝ Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է։ Իրանը չի ցանկանում հանդուրժել Հայաստանի կողմից Հայաստան-Իրան՝ շուրջ 45 կիլոմետր սահմանի հանձնումը, թուրք-ադրբեջանական դաշինքին: Իրանը արդեն մշակել և ընդունել է իր ապագա 25 տարիների ռազմավարությունը, որը ներառում է «Նոր Մետաքսի ճանապարհ» մեգածրագրի իրականացումը:

Մենք` հայերս, լինելով պարսիկների և չինացիների պես հին ազգ, նույնիսկ կես տարվա ծրագիր չունեցանք, ազատվելու Արցախը վաճառողից և թուրք-ադրբեջանական դաշինքի մեջ մտնել ցանկացողներից: Մենք` հայերս, չբանեցրեցինք դիվանագիտություն, չունեցանք զորություն մասնակցելու կոալիցիաներին և չմնալու մեկուսացված, չունեցանք երկարաժամկետ համագործակցության կարևոր որոշում դաշնակիցների և գործընկերների հետ: Մենք` հայերս, չունենք դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունների ամբողջական ճանապարհային քարտեզ:

Հին ենք, բայց անկազպակերպ, հին ենք, բայց չգիտենք պետականության զորությունը, հին ենք, բայց չգիտենք մեր երկրի աշխարհաքաղաքական խաչմերուկ լինելու արժեքը, հին ենք, բայց չենք ցանկանում պարսիկների և չինացիների նման լինել ժամանակակից»,- գրել է Փոստանջյանը: