Գիտե՞ն, թե ինչ կանի Թուրքիան իրենց, երբ այսօրվա վիճակում բացեն սահմանները
Հայաստանի հարևան երկրների խորքային ուսումնասիրություններ անում եմ ավելի քան 15 տարի, որից 11 տարին՝ հենց այդ երկրներում (բացառությամբ Ադրբեջանի)։ Թուրքիան ու Ադրբեջանը իմ մասնագիտական խոշորացույցի տակ են այն ժամանակից, երբ այսօրվա բարձր պաշտոնյաներից շատերը դեռևս դպրոցում սովորում էին ու չգիտեին, թե ինչ կենդանի է Թուրքիան։
Վարչապետից սկսած մինչև ԱԽ քարտուղար կամ մի խումբ պատգամավորներ երբ դիրքորոշումներ վերանայելու մասին լուրջ դեմքով հայտարարություններ են անում, գոնե գիտե՞ն, թե ինչ է Թուրքիան, գիտե՞ն Թուրքիայի տնտեսական ամբողջ ներուժը, այդ երկրի խորքային պետության ծրագրերը, գիտե՞ն, թե ինչ կանի Թուրքիան իրենց, երբ այսօրվա վիճակում բացեն սահմանները։
Չգիտեն։ Չեն էլ կարող իմանալ, քանի որ չունեն ոչ գիտելիք, ոչ կենսափորձ, ոչ էլ սովորելու ցանկություն։
Հարցրեք թուրքագետներից, ձեզ կասեն, թե ինչ է Թուրքիան։ Ձեզ կասեն, թե ինչպես է 1-2 տարվա ընթացքում թուրքական կապիտալը նախ գրավելու հայաստանյան շուկան, հետո ոչնչացնելու հայկական արտադրությունը։
Թուրքիայի հետ սահմանը պետք է բացել, բայց ոչ հիմա։ Դրա համար տարիներ ու նախադրյալներ են պետք, օրենսդրական ամուր դաշտ, հանրային իմունիտետ ու ամենակարևորը՝ պետական մտածողություն ունեցող իշխանություն։
Թվարկածներիցս որևէ մեկը չունենք մենք, հետևաբար հիմա պետք է մոռանալ Թուրքիայի սահման բացելու կամ վերաբերմունք փոխելու մասին։ Չիմանալը ամոթ չէ, ամոթ է հիմար լինելը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»